Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.01.2026
Սիրելի՛ հայրենակիցներ Հայոց բանակի հարգարժա՛ն սպաներ և զինվորներ Այսօր մեր պետականության ամենանվիրական տոներից մեկն է՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը։ Հունվարի 28-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական կամքը, ազատ ապրելու իրավունքն ու պետականության կերտման՝ մեր ընտրած հաստատուն ճանապարհը։ Բանակը ստեղծվեց մեր նորանկախ հայրենիքի համար բարդ ու վճռորոշ տարիներին՝ միասնական կամքի և նվիրվածության շնորհիվ։ Տարիների ընթացքում այն դարձավ Հայաստանի...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ 13.01.2026
Այսօր Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում կայացավ ձմեռային զորակոչի սյունիքյան հերթական հավաքը, և հանդիսավոր արարողությամբ ՀՀ զինված ուժերում ծառայելու մեկնեցին կապանցի ու քաջարանցի նորակոչիկները։ Զորակոչի՝ մեր մարզի առաջին հավաքը կայացել էր Գորիսում՝ հունվարի 7-ին։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից տղաներին խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ « Յուրաքանչյուր սյունեցի տղամարդ հայրենքին ծառայում է ոչ միայն...

ԱՎԵՏԻՍ 05.01.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2025թ․ դեկտեմբեր ամսին ծնվել է 98 երեխա՝ 57 տղա, 41 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 37, -Գորիսի ԲԿ-ում՝ 40, -Սիսիանի ԲԿ-ում՝ 17, -Մեղրու ՏԲԿ-ում՝4 երեխա։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.12.2025
Սիրելի՛ հայրենակիցներ Ավարտվող տարվա վերջին օրը բոլորս կանգ ենք առնում՝ ամփոփելու, թե ինչ ուղի ենք անցել 2025 թվականին, ինչ ենք ավելացրել, պահպանել, կամ միգուցե կորցրել մեկամյա այս ճանապարհին։ Կարծում եմ՝ Սյունիքի համար անցնող տարին զարգանալու, ամրանալու և հույսով ու վստահությամբ առաջ նայելու տարի էր։ Այդ ամենի հիմքում մեր մարզի ուժն է՝ մարդկանց մեջ ու մարդկանց շնորհիվ առկա ուժը, որը սյունեցու համբերատարության, հայրենիքին նվիրվածության, աշխատասիրության ու...

Տարեվերջյան խորհրդակցություն՝ մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների հետ 26.12.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների տնօրենների մասնակցությամբ։ ՊՈԱԿ-ների ղեկավարները ներկայացրել են 2025-ի աշխատանքների ամփոփ պատկերն ու ցուցանիշները, որոք գոհացուցիչ են։ Քննարկվել են նաև ոլորտի՝ 2026 թ. առաջնահերթությունները, ինչպես նաև որոշ վայրերում սպասվող՝ շենքերի կառուցման կամ վերանորոգման ծրագրերը։ Անդրադարձ է եղել ոլորտին վերաբերող մի շարք այլ...

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ 23.12.2025
Դեկտեմբերի 22-ին կայացավ Սյունիքի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ու ընդլայնված նիստ, որը վարում էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզի խորհրդի նիստին մասնակցում էին Սյունիքի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզի իրավապահ մարմինների, ուժային կառույցների, ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներ: Առաջին անգամ կիրառվող ձևաչափով Ռոբերտ Ղուկասյանը...


