Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ 03.09.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանին ու ՊՀ-ի այլ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են «Հայաստանի հարմարվողականության ֆինանսավորման ազգային մեխանիզմ» ծրագիրը, որը կիրականացվի ՀՀ 10 մարզերում։ Այն ֆինանսավորվում է «Կլիմայի փոփոխության մասին»...

ԱՎԵՏԻՍ 02.09.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա օգոստոս ամսին ծնվել է 71 երեխա՝ 29 տղա, 42 աղջիկ -Կապանի ԲԿ-ում՝ 26, -Գորիսի ԲԿ-ում՝ 29, -Սիսիանի ԲԿ-ում՝ 9, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 7 երեխա։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2025
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ Սրտանց շնորհավորում եմ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։ Սա տոն է, որը մեզ հիշեցնում է՝ կրթությունը անհատի և ողջ հասարակության զարգացման հիմնական ուղին է։ Յուրաքանչյուր ուսումնական տարի նոր հնարավորություն է՝ բացահայտելու կարողությունները, նոր բան սովորելու և առաջ շարժվելու երազանքների ուղղությամբ։ Շնորհավորում եմ հատկապես առաջին դասարանցիներին, որոնց համար այս հիշարժան Սեպտեմբերի 1-ին...

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ 29.08.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը և մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը օգոստոսի 29-ին` Անհայտ կորածների միջազգային օրվա նախօրեին, Գորիսում մասնակցել են «Բացակա, բայց չմոռացված» խորագրով ֆոտոցուցահանդեսի բացմանը։ Այն կազմակերպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը։ Ցուցահանդեսը նպատակ ունի արտացոլել անհայտ կորած անձանց ընտանիքների վերապրած զգացմունքները, հարազատների...

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՏՈՆ ԷՐ․ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 67-ԱՄՅԱԿԸ 25.08.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 24-ին մասնակցել է Քաջարան քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Տոնական օրը մեկնարկել է քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպված նարդու առաջնությամբ։ Այնուհետև մարզպետի աշխատակազմի անդամները համայնքային իշխանության ու քաղաք ժամանած բազմաթիվ հյուրերի հետ ծաղկադրում են կատարել հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցիների շիրիմներին։ Քաջարանի մշակույթի կենտրոնում կայացած հանդիսավոր նիստին շնորհավորելով քաղաքի...

ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՆՈՐ ԱՌՑԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ 25.08.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր հանդիպում էր նախաձեռնել «GoShuka» ֆերմերային առցանց հարթակի տնօրեն Վիկտոր Միխայլովի և մարզի՝ ակտիվ գյուղատնտեսական գործունեություն ծավալող բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Նորաստեղծ հարթակի նպատակն է միմյանց կապել գյուղմթերք արտադրողներին ու քաղաքաբնակ գնորդներին՝ առցանց առևտուրը ՀՀ-ում զարգացնելով նաև այս ոլորտում՝ ապահովելով թարմ մթերքի առաքումը մեկ օրում, զարգացնեով ֆերմերային տնտեսությունները, նաև օգտակար...