Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սպարտակիադայում մայրաքաղաքից հետո երկրորդ պատվավոր տեղում Սյունիքի մարզն է 08.12.2025
ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները: Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի սպորտի ոլորտը համակարգող պատասխանատուների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել «Սպարտակիադա 2025»...

ԿԱՅԱՑԱՎ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԼԻԳԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 06.12.2025
Դեկտեմբերի 4-ին ու 5-ին կայացավ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի Սյունիքի մարզային փուլը, որը կազմակերպել էր մ արզպետի աշխատակազմը։ Դպրոցականները մրցում էին երկու տարիքային խմբով՝ 6-7-րդ դասարաններ ու 8-9-րդ դասարաններ։ Մարզային փուլում 1-ին տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում Կորնիձորի միջնակարգ դպրոցն էր, երրորդում՝ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցը։...

Հանրապետության նախագահն ընդունել է Սյունիքի մարզպետին 05.12.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Հանդիպման ընթացքում մարզպետը նախագահին ներկայացրել է Սյունիքի մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ընթացիկ զարգացումները, ինչպես նաև իրականացվող ու առաջիկայում նախատեսվող բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ...

Համաժողով՝«Իրազեկվածությունից ներառականություն» խորագրով 04.12.2025
Դեկտեմբերի 3-ին նշվող` Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեկ կայացավ համաժողով՝ «Իրազեկվածությունից ներառականություն» խորագրով։ Համաժողովի նպատակներն ու խնդիրներն իր ողջույնի խոսքում ներկայացրեց կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը հանդես եկավ «Համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը ՀՀ-ում»...

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՔՈԼԵՋԻ 60-ԱՄՅԱԿԸ 01.12.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է Կապանի արվեստի պետական քոլեջի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Նա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել է ներկաներին՝ ուսումնական հաստատության հիմնադրման հոբելյանի առթիվ ու մասնավորապես նշել․ «Արվեստի բնագավառում մասնագետ-կադրեր պատրաստող Սյունիքի միակ միջին մասնագիտական կրթական հաստատության միայն անցած ուղին չէ, որ փառավոր է։ Հավատացած եմ, որ դեռ երկար...

ԱՎԵՏԻՍ 01.12.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած նոյեմբեր ամսին ծնվել է 76 երեխա՝ 37 տղա, 39 աղջիկ -Կապանի ԲԿ-ում՝ 23, -Գորիսի ԲԿ-ում՝ 42, -Սիսիանի ԲԿ-ում՝ 5, - Մեղրու ՏԲԿ-ում՝ 6 երեխա։


