Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՏԱԹԵՎԻ ԱԱՊԿ-ՈՒՄ ՆՈՐՈԳՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ 13.08.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է մարզային ենթակայության «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել «Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամի» միջոցներով։ Մարզպետի աշխատակազմը կարևորել էր բուժառուների համար բավարար պայմանների ապահովումը՝ մինչ կկառուցվի Տաթևի ԱԱՊԿ-ի համար նախատեսված նոր շենքը։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 55 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԱՊԱՆՈՒՄ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎՈՒՄ 13.08.2025
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի ու համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների հետ դիտարկել է Կապանում ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Ողջի գետի վրայով անցնող կամուրջների նորոգումը։ —————————————————————————— Կապան քաղաքի Սպանդարյան -...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ 12.08.2025
Սիրելի՛ երիտասարդներ Ջերմորեն շնորհավորում եմ այսօր նշվող Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում երիտասարդությունը ամենահետաքրքիր ժամանակն է՝ լի երազանքներով, տպավորություններով, նվաճումներով և առաջին լուրջ որոշումներով։ Այն հրաշալի շրջափուլ է, երբ մշտապես փնտրտուքների մեջ եք՝ լավագույնը լինելու ցանկությամբ, նաև ստեղծագործականություն է, հայտնագործությունների և ամենահամարձակ նպատակների իրականացման հնարավորություն։ Բոլորիդ...

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԸ 11.08.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Տեղ համայնքի օրվան նվիրված տոնակատարություններին։ Համայնքի օրը նշվում էր առաջին անգամ և սահմանվել է ավագանու՝ մարտին ընդունած որոշմամբ։ Տոնական օրը մեկնարկել է Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ժամերգությամբ։ Այնուհետև տեղի են ունեցել հանդիսավոր միջոցառում, համերգային ծրագրեր, պարգևատրումներ, մշակութային ու սպորտային տարբեր իրադարձություններ։ Իսկ հրապարակում տեղակայված տաղավարներում ավանդական ազգային ուտեստներով...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՂԱՏԻՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ 07.08.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ու Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը երեկ Վաղատինի միջնակարգ դպրոցում հանդիպել են հարակից գյուղերում դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներին։ Մեկնարկող ուսումնական տարվանից Լծեն, Շամբ, Որոտնավան բնակավայրերի աշակերտներին հնրավորություն է ընձեռվել կրթություն ստանալ նոր ենթակառուցվածքներով ու ժամանակակից պայմաններով Վաղատինի նորակառույց կրթահամալիրում, իսկ...

ԿԱՅԱՑԵԼ Է ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 07.08.2025
Օգոստոսի 6-ին նիստ է գումարել Սյունիքի մարզպետի աշխատակազմի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովը։ Այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը (հանձնաժողովի նախագահ)։ Նիստին մասնակցում էին 11 անդամներից 6-ը։ Օրակարգում «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․միջոցառումների ծրագրի» ներկայացումն էր ու քննարկումը։ Դրա մասին զեկուցեց մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության...