Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ 05.10.2025
Սիրելի՛ ուսուցիչներ Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով և անկեղծ երախտագիտություն հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար։ Ուսուցչի մասնագիտական տաղանդն ու անհատականությունն են մեծապես որոշում, թե ինչպես կմեծանան երեխաները, ինչ բարոյական արժեքներ կպահպանեն և ինչ ապագա կկառուցեն մեզ համար։ Այս մասնագիտությունն ընտրելով՝ դուք որոշել եք նվիրվել ամենապատասխանատու գործին՝ կրթել ու դաստիարակել սերունդներ, ձևավորել նրանց աշխարհայացքը, պարտքի զգացումը...

ՍՎԱՐԱՆՑՈՒՄ ՆՈՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԻ 03.10.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին այցելել են Սվարանց՝ դիտարկելու Տաթև համայնքի այս գյուղում «Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի» կողմից Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար 20 առանձնատներով նոր թաղամասի կառուցման ընթացքն ու արդյունքները։ Տասը տան շինարարությունն արդեն մոտենում է ավարտին, ու նոյեմբերին դրանք կհանձնվեն բնակիչներին։ Ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, և...

ԱՅՑ ՎԵՐԻՇԵՆԻ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ 03.10.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է մարզային ենթակայության «Վերիշենի բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ․ նա ամբուլատորիայի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արթուր Տոռոզյանին ու քննարկել աշխատանքային հարցեր։ Վերիշենում առաջիկայում ամբուլատորիայի նոր շենքի կառուցում է նախատեսվում։ Մինչ այդ, ձմեռային ջեռուցման խնդիրները մեղմելու նպատակով, Սյունիքի մարզպետի աշխատակազմի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ ՊՈԱԿ-ի շենքում 10 կՎտ...

ԱՅՑ «ԱՐԾՎԱԲՈՒՅՆ» ԿԵՆՏՐՈՆ 02.10.2025
Հոկտեմբերի 1-ին նշվող Ավագ սերնդի ներկայացուցիչների միջազգային օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է Կապանի «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն։ Նա զրուցել է տնօրենի ու շահառուների հետ, հետաքրքրվել կենտրոնի առօրյայով ու հոգսերով, բնակիչների առողջությամբ։ Այցի ընթացքում արձանագրելով նաև կենտրոնի կարիքները՝ Նարե Ղազարյանը խոստացել է մարզպետի աշխատակազմի կողմից աջակցել կենտրոնը ձմեռվա շրջանում ջեռուցելու հարցում։

ԱՎԵՏԻՍ 01.10.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա սեպտեմբեր ամսին ծնվել է 91 երեխա՝ 50 տղա, 41 աղջիկ. Կապանի ԲԿ-ում՝ 32, Գորիսի ԲԿ-ում՝ 37, Սիսիանի ԲԿ-ում՝ 12, Մեղրու ՏԲԿ-ում՝ 10 երեխա։

ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ ՏԱՆԻՔՆԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎՈՒՄ 01.10.2025
ՀՀ պետբյուջեից հատկացված 93 մլն 263 հազար դրամով վերանորոգվում են Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի բազմանկարան մեկ շենքի, Սիսիան քաղաքի Որոտան 4, Որոտան 6, Որոտան 8, Հ․ Ազոյան 6 հասցեների բազմաբնակարան շենքերի տանիքները։ Սիսիան համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի շրջանակում։ Այսօր այդ առնչությամբ աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել Սյունիքի մարզպետի...