Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համաժողով՝«Իրազեկվածությունից ներառականություն» խորագրով 04.12.2025
Դեկտեմբերի 3-ին նշվող` Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում երեկ կայացավ համաժողով՝ «Իրազեկվածությունից ներառականություն» խորագրով։ Համաժողովի նպատակներն ու խնդիրներն իր ողջույնի խոսքում ներկայացրեց կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը հանդես եկավ «Համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը ՀՀ-ում»...

ՆՇՎԵՑ ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՔՈԼԵՋԻ 60-ԱՄՅԱԿԸ 01.12.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը նոյեմբերի 28-ին մասնակցել է Կապանի արվեստի պետական քոլեջի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Նա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել է ներկաներին՝ ուսումնական հաստատության հիմնադրման հոբելյանի առթիվ ու մասնավորապես նշել․ «Արվեստի բնագավառում մասնագետ-կադրեր պատրաստող Սյունիքի միակ միջին մասնագիտական կրթական հաստատության միայն անցած ուղին չէ, որ փառավոր է։ Հավատացած եմ, որ դեռ երկար...

ԱՎԵՏԻՍ 01.12.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած նոյեմբեր ամսին ծնվել է 76 երեխա՝ 37 տղա, 39 աղջիկ -Կապանի ԲԿ-ում՝ 23, -Գորիսի ԲԿ-ում՝ 42, -Սիսիանի ԲԿ-ում՝ 5, - Մեղրու ՏԲԿ-ում՝ 6 երեխա։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ 28.11.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանը նոյեմբերի 27-ին մարզպետի աշխատակազմում առաջին անգամ ընդունել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ դեսպանության խորհրդականի և ռազմական կցորդի ուղեկցությամբ։ Նրանք ողջունել են դեսպանի այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել մարզի հանդեպ ուշադրության համար։ Հանդիպման ընթացքում բարձրաստիճան դիվանագետը հետաքրքրվել է մարզի կյանքին առնչվող տարբեր բնագավառներով, որի...

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐ 28.11.2025
Հարգելի՛ քաղաքացիներ Հրապարակում ենք ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների կողմից հրապարակված հասարակական խորհուրդների ձևավորման հայտարարությունների ակտիվ հղումները։ Նշենք, որ հասարակական խորհուրդներում կարող են ներգրավել համայնքային հասարակական կազմակերպությունները և փորձագետները՝ համաձայն ՀՀ վարչապետի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշման ՝ https://www.arlis.am/hy/acts/212663 ։ 1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱԶԳ-Ի՝ 2025-ԻՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ 27.11.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունանն ու խորհրդական Կարեն Բալյանն այսօր ընդունել են Ավստրիական զարգացման գործակալության Վիեննայի գլխավոր գրասենյակի ծրագրերի ղեկավար Պետրա Օբերբերգերին ու կառույցի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներին։ Հանդիպման առանցքում ԱԶԳ-ի կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, կայունության և զարգացման» (R2D Syunik) ծրագրի ավարտված, ընթացիկ ու առաջիկա աշխատանքների քննարկումն էր։ Հայկ Հարությունյանն ու Կարեն Բալյանը շնորհակալություն...


