Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՐԶՊԵՏԸ ՆՇԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 09.05.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքում մասնակցել է Հաղթանակի և խաղաղության օրվա տոնակատարությանը, որը կազմակերպել էր համայնքապետարանը։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ուժային կառույցների, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ։ Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրում բարձրացվել է 24 մետրանոց ՀՀ պետական դրոշը, որը խորհրդանշում է 44-օրյա...

ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՈՐԱԿ՝ ԱՐԱՎՈՒՍՈՒՄ 09.05.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը Տեղ համայնքի Արավուս գյուղում մայիսի 8-ին մասնակցել են մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի բացման արարողությանը։ Այն կառուցվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ունեցած հուշագրի շրջանակներում և համայնքի հետ համագործակցությամբ․ կառուցվել, կահավորվել, սարքավորումներով հագեցվել է կոմիտեի միջոցներով։ Արարողությանը ներկա էին Տեղ համայնքի ղեկավար Դավիթ...

ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՍՅՈՒՆԻՔԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍՈՒՄ 08.05.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 5-6-ը անցկացվեց ազատ ըմբշամարտի Սյունիքի մարզի բաց առաջնություն։ Մասնակցում էին 6-18 տարեկան մարզիկներ տարբեր քաշային կարգերում՝ Սյունիքի մարզից ու Աբովյան քաղաքից։ Մրցաշարի հաղթողները առաջիկայում կմասնակցեն Հայաստանի առաջնությանը։ Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաներն առաջնությունում 6 ոսկե, 3 արծաթե, 6 բրոնզե մեդալ են նվաճել։

ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ 08.05.2025
Այսօր՝ մայիսի 8-ին նշվող Երկրապահի օրվա առիթով, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի, «Երկրապահ կամավորականների մի ության» Կապանի բաժանմունքի անդամների հետ այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ դրել ԵԿՄ հիմնադիր Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և հանուն հայրենիքի հերոսացած կապանցիների շիրիմներին։ Ծառայությամբ աչքի ընկած երկրապահները օրվա կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահի կողմից պատվոգրեր ու մեդալներ ստացան։

ՆՇՎԵՑ ԴԱՐԲԱՍ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ 07.05.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը մայիսի 5-ին մասնակցել են Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրում կազմակերպված տոնակատարությանը։ 2010 թվականի մայիսի 5-ին գյուղում օծվել ու բացվել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, և այդ օրը նշվում է որպես Դարբասի օր։ Միջոցառմանը ներկա էին Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, բնակիչներ, հյուրեր։ Միջոցառման մեկնարկին ներկաները...

ՇՐՋԱՅՑ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ 07.05.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը վերջին օրերին այցեր է կատարել «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված դպրոցներ։ Դպրոցների աշխատակազմերի և աշակերտների հետ քննարկվել են կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ —————————————————————— Մարզպետի տեղակալը,...