Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՂԱՏԻՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՂԱՏԻՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ 07.08.2025

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ու Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը երեկ Վաղատինի միջնակարգ դպրոցում հանդիպել են հարակից գյուղերում դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներին։ Մեկնարկող ուսումնական տարվանից Լծեն, Շամբ, Որոտնավան բնակավայրերի աշակերտներին հնրավորություն է ընձեռվել կրթություն ստանալ նոր ենթակառուցվածքներով ու ժամանակակից պայմաններով Վաղատինի նորակառույց կրթահամալիրում, իսկ...

ԿԱՅԱՑԵԼ Է ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ  ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ 07.08.2025

  Օգոստոսի 6-ին նիստ է գումարել Սյունիքի մարզպետի աշխատակազմի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովը։ Այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը (հանձնաժողովի նախագահ)։ Նիստին մասնակցում էին 11 անդամներից 6-ը։ Օրակարգում «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․միջոցառումների ծրագրի» ներկայացումն էր ու քննարկումը։ Դրա մասին զեկուցեց մարզպետի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության...

ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍ 04.08.2025

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա հուլիս ամսին ծնվել է 85 երեխա՝ 45 տղա, 40 աղջիկ․ -Կապանի ԲԿ-ում՝ 38, -Գորիսի ԲԿ-ում՝ 33, -Սիսիանի ԲԿ-ում՝ 6, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 8 երեխա։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքում է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքում է 29.07.2025

  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը,  ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը,...

Քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում»-ը

Քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում»-ը 25.07.2025

  Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին․ հանդիպման ընթացքում քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում» ծրագիրը, որն իրականացնում է հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ Քանի որ հիմնադրամի փորձագիտական խմբի ուսումնասիրությունների ու աշխատանքի ընթացքում առաջ էին եկել ընթացակարգային ու համակարգային բնույթի մի շարք հարցեր,...

ՆՇՎԵՑ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ

ՆՇՎԵՑ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐԸ 25.07.2025

  Անցած շաբաթավերջին Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումներ էին կազմակերպել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորել են հանքագործներին ու անվանական նվերներ հանձնել։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-07 15:27:54