Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՎԵՏԻՍ 04.08.2025
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա հուլիս ամսին ծնվել է 85 երեխա՝ 45 տղա, 40 աղջիկ․ -Կապանի ԲԿ-ում՝ 38, -Գորիսի ԲԿ-ում՝ 33, -Սիսիանի ԲԿ-ում՝ 6, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 8 երեխա։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով Սյունիքում է 29.07.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։ Այցի մեկնարկին Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ և մարզի համայնքների ղեկավարներ։ Խորհրդակցության ընթացքում Սյունիքի մարզպետը զեկուցել է մարզում իրականացվող ոլորտային ծրագրերի ընթացքը,...

Քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում»-ը 25.07.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին․ հանդիպման ընթացքում քննարկվել է «Սյունիքի մարզի տարածաշրջանային սոցիալական ծրագրի մշակում» ծրագիրը, որն իրականացնում է հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ ԵՄ ֆինանսավորմամբ։ Քանի որ հիմնադրամի փորձագիտական խմբի ուսումնասիրությունների ու աշխատանքի ընթացքում առաջ էին եկել ընթացակարգային ու համակարգային բնույթի մի շարք հարցեր,...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆՈՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 15.07.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմում այսօր կազմակերպված հանդիպման ընթացքում «Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի» ղեկավարները ներկայացրեցին աշնանը մեկնարկող մասնագիտական ուսուցման ծրագիրը։ Հյուրընկալության, զբոսաշրջության, ռեստորանային ծառայությունների ոլորտների մասնագետներն ու գործարարները հնարավորություն ունեցան ծանոթանալ այս բնագավառներում կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական...

ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆՆ ՈՒ ԵՊՀ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ 14.07.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության Կապանի երկրագիտական թանգարանն ու ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն այսօր մտադրությունների հուշագիր կնքեցին։ Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից հուշագրի ստորագրումն ու այս նոր նախաձեռնությունը շնորհավորեց և կարևորեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար էդգար Մարտիրոսյանը։ Նշելով, որ հայրենիքը ճանաչելու լավագույն վայրերից մեկը թանգարանն է՝ նա, մասնավորապես, ասաց․ «Բուհում և թանգարանում է, որ...

ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքման հարցաշար։ Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման...