Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 12.06.2025

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Մշակութային վերջին դաս» մրցույթի արդյունքները։ Ըստ գնահատման սանդղակի՝ համապատասխան hանձնաժողովի եզրակացությամբ Սյունիքի մարզում հաղթող են ճանաչվել․ -Կապանի Հ․ Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը։ Նախագծի հեղինակ՝ քիմիայի ուսուցչուհի, 12-րդ «Գ» դասարանի դասղեկ Լիլիթ Դավթյան, իրականացնողներ՝ 12-րդ «Գ» դասարանի աշակերտներ։ -Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը․...

ՇԱՐԺԱԿԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԿՇՐՋԻ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

ՇԱՐԺԱԿԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԿՇՐՋԻ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 10.06.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովի օրերին մասնակցեց նաև առողջապահական ծրագրերի շնորհանդեսին, որոնք արդեն իրականացվում են կամ շուտով կմեկնարկեն Սյունիքի ու Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև համագործակցության շրջանակում։ —————————————————————— Մասնավորապես, մարզ է ժամանել շարժական...

ՍՅՈՒՆԵՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՆ ԱՆՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

ՍՅՈՒՆԵՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՆ ԱՆՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ 05.06.2025

  « Կարող է թվալ, թե Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի բարեկամությունը միայն երկու մարզերի համագործակցության դրսևորում է, բայց իրականում այն Հայաստան-Ֆրանսիա հ արաբերությունների վրա շատ մեծ ու դրական ազդեցություն ունի», - ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ կայացած հանդիպման ընթացքում։ Մարզպետի աշխատակազմում հունիսի 4-ին ամփոփվեցին Սյունիք-ՕՌԱ բարեկամության շրջանակներում մինչ այժմ կատարված աշխատանքը, Գորիսում կայացած համաժողովի արդյունքները, քննարկվեցին...

ՕՌԱ ՆԱՀԱՆԳԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽՈՏ ԳՅՈՒՂ

ՕՌԱ ՆԱՀԱՆԳԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽՈՏ ԳՅՈՒՂ 04.06.2025

  Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովի օրերին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիայից ժամանած՝ Սյունիքի բարեկամ Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի պատվիրակությանն ուղեկցել է Տաթև համայնքի Խոտ բնակավայր։ Ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը զրուցել է բնակիչների հետ, նաև հետաքրքրվել ԼՂ-ից բռնի տեղահանված ու գյուղում հաստատված քաղաքացիների խնդիրներով, ենթակառուցվածքների զարգացվածությամբ, լսել երեխաների ցանկությունները երկկողմ համագործակցության շրջանակում համայնքում հնարավոր...

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԱԿԻՆ

ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԱԿԻՆ 04.06.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ շնորհակալագիր է հանձնել Գորիսի ԲԿ-ի շտապօգնության բուժակ Արմեն Խաչատրյանին՝ մասնագիտական պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելու, բարեխիղճ ու նվիրված աշխատանքի և արտակարգ իրավիճակում արդյունավետ գործելու համար։ Հունիսի 1-ին Հալիձորի ոլորաններում մարզպետը պատահմամբ ավտովթարի էր ականատես եղել և նկատել բուժօգնություն իրականացնելիս Ա․ Խաչատրյանի աշխատանքը։ Ռոբերտ Ղուկասյանը բժշկական կենտրոն այցի ընթացքում տեսակցել է նաև...

 Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն ավարտեց աշխատանքը

Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն ավարտեց աշխատանքը 03.06.2025

  Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որն այս տարի անցկացվեց Սյունիքում, այսօր երկօրյա աշխատանքն ամփոփեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էր նաև մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նախ քննարկվեցին նախորդ օրը կազմակերպված կլոր սեղանների արդյունքները։ Այնուհետև Ֆրանսիայի համայնքների միության գլխավոր տնօրեն Վիրժինի Ռուքեթի համակարգմամբ երկու կողմերի ներկայացուցիչները խոսեցին առկա համագործակցության ու դրա զարգացման հեռանկարների մասին։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-06-13 12:35:42