Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՖԻՆԱՆՍՆԵՐ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

ՖԻՆԱՆՍՆԵՐ՝ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ 02.07.2024

Հարգելի՛ քաղաքացիներ   ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: Ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների, մասնավորապես՝ նախարարությունների, ֆինանսական կառույցների, հասարակական և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Դրա շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին...

ՆՈՐ ԲՄԿ՝ ՍՐԱՇԵՆՈՒՄ

ՆՈՐ ԲՄԿ՝ ՍՐԱՇԵՆՈՒՄ 01.07.2024

  Սյունիքի մարզի Կապան համայնքի սահմանամերձ Սրաշեն բնակավայրում այսօր նոր բուժակ-մանկաբարձական կետ բացվեց, որը կսպասարկի ոչ միայն Սրաշեն, այլև հարակից գյուղերը։ Այն Սյունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ հիմնվել է «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» կողմից՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ։ Իսկ կահավորումը, գույքն ու արևային պանելներն ապահովել են ԵՄ-ն և ՄԱԶԾ-ն՝ «ԵՄ-ն՝ հանուն երկխոսության» ծրագրի...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾՐԱԳՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ 27.06.2024

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը հունիսի 26-ին ընդունել են Ավստրիական զարգացման գործակալության գլխամասային գրասենյակի (Վիեննա) ծրագրերի ղեկավար Պետրա Օբերբերգերին, «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և այլ ներկայացուցիչների։ Ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում․ այն...

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ 26.06.2024

    Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։ Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ...

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 26.06.2024

  Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում հրավիրվել է խորհրդակցություն՝ Սյունիքի մարզում հնարավոր հեղեղումներից բնակչության պաշտպանությունն ապահովելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի մասնակցությամբ, որը վարել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Խորհրդակցության առիթը օդերևութաբանական կանխատեսումներն են հորդառատ տեղումների ու դրանցով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրի գետերի ավազաններում սպասվող ջրի ելքերի զգալի մեծացումների մասին։ Մարզային համապատասխան գերատեսչությունների...

«Ճանաչենք մեր հայրենիքը»․ մշակութային միջոցառում՝ Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում

«Ճանաչենք մեր հայրենիքը»․ մշակութային միջոցառում՝ Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում 24.06.2024

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը հերթական միջոցառումը կազմակերպեց, այս անգամ՝ Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում: Հունիսի 21-ին Վարդանիձորում մշակութային օր էր՝ հագեցած երգ ու պարով, հայրենիքին, ծննդավայրին ու ավանդույթներին նվիրված շնչով ու խոսքով: Մեղրիից, Քաջարանից ու Կապանից հյուրեր էին եկել Վարդանիձոր՝ մասնակցելու «Ճանաչենք մեր հայրենիքը» խորագիրը կրող մշակութային միջոցառմանը, որի անցկացման վայրն էլ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29