Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍ 02.09.2026

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա օգոստոս ամսին ծնվել է 71 երեխա՝ 34 տղա, 37 աղջիկ. -Կապանի ԲԿ-ում՝ 24, -Գորիսի ԲԿ-ում՝ 28, -Սիսիանի ԲԿ-ում՝ 11, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 8 երեխա։

ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ 02.09.2026

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական, դոկտոր Ջոն Ասքոնասին ու այլ պաշտոնյաների։ Հանդիպման առանցքում եղել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախաձեռնության տեսլականը Հայաստանում կյանքի կոչելու ընթացքն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Ողջունելով հյուրերին Սյունիքում՝ Ռոբերտ...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.09.2026

  Սիրելի՛ սովորողներ, մանկավարժներ և ծնողներ  Սեպտեմբերի 1-ը մեզ կրկին հիշեցնում է, որ սովորելը երբեք չի ավարտվում, և յուրաքանչյուր նոր ուսումնական տարի զարգացման ու նոր գիտելիք ձեռք բերելու հնարավորություն է։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որտեղ միայն փաստեր անգիր անելն այլևս բավարար չէ։ Մեր երկրում իրականացվող կրթական բարեփոխումների հիմքում այն տրամաբանությունն է, որ երեխային պետք է...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՕԼԻՎԻԵ ԴԸԿՈՏԻՆՅԻԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՕԼԻՎԻԵ ԴԸԿՈՏԻՆՅԻԻՆ 28.08.2026

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, որն ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել նրա աշխատանքի ժամանակահատվածում Ֆրանսիայի ու Սյունիքի մարզի միջև հաստատված ջերմ աշխատանքային, բարեկամական հարաբերությունների, համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու համար, որի արդյունքն ակնհայտ է ու տեսանելի։ Այդ ամենում Ռոբերտ...

Գորայքում գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել

Գորայքում գյուղատնտեսական կցորդիչներ և ռոտորային սերմազատիչներ են տրամադրվել 28.08.2026

  Օգոստոսի 27-ին Սիսիան համայնքի Գորայք բնակավայրում տեղի է ունեցել գյուղատնտեսական կցորդիչների և ռոտորային սերմազատիչների տրամադրման արարողություն, որին մասնակցել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արա Նահապետյանը։ Միջոցառումն անցկացվել է Հայաստանում հողերի դեգրադացիայի չեզոքացման, դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել հողերի...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ 26.08.2026

  Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ նվիրված ԵՄ մարդասիրական օգնության (EU-ECHO) ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում պատրաստվածության և համայնքային դիմակայունության ամրապնդում» ծրագրի նոր փուլի մեկնարկին և համակարգմանը։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզի համայնքներում արտակարգ իրավիճակների պատրաստվածության, աղետների ռիսկի կառավարման և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-03 10:49:26