Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ 13.08.2026
ՀՀ կառավարության 2026թ․ օգոստոսի 13-ի N 1182 - Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Ղուկասյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 12.08.2026
Սիրելի՛ երիտասարդներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ ՄԱԿ-ի կողմից սահմանված այս տարվա՝ «Տարբեր միջավայրեր, ընդհանուր ձգտումներ» կարգախոսը դիպուկ է բնորոշում երիտասարդության աշխարհը։ Դուք ապրում եք տարբեր պայմաններում, ունեք տարբեր ճանապարհներ, հետաքրքրություններ ու փորձառություններ, սակայն բոլորիդ միավորում է կրթվելու, զարգանալու, ստեղծելու, սեփական հնարավորություններն ընդլայնելու և ավելի լավ ապագա ձևավորելու ձգտումը։...

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՕՐԸ՝ ԿԱՊԱՆՈՒՄ 12.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր մասնակցել է մարզի երիտասարդների համար կազմակերպված «Հրաշալի գաղափարների մրցույթի» ամփոփիչ միջոցառմանը։ Այն տեղի է ունեցել Կապանում՝ Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Տիգրան Վիրաբյանը, մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչներ, երիտասարդներ հանրապետության տարբեր վայրերից, այլ հյուրեր։ Առաջին...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՄԱՐԶԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐ 12.08.2026
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի և նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի հետ աշխատանքային այցով եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում: Պաշտոնյաները շրջել են մշակութային կառույցներում, տեղում ծանոթացել դրանց գործունեությանը, շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին ու առկա խնդիրներին: Այցի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր,...

ՆՈՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ՝ ԿԱՊԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ 11.08.2026
Կապանի պետական բժշկական քոլեջում տեղի է ունեցել սենսորային ուսուցման նորաբաց լաբորատորիայի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը, քոլեջի տնօրենությունը, դասախոսական կազմը, ուսանողները և հյուրեր։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նախաձեռնության հաջող իրականացման կապակցությամբ՝ մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը կարևորել է նմանատիպ արդիական կրթական միջավայրերի ստեղծումը միջին մասնագիտական...

ՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՂՈՒՄ․ ՆՇՎԵԼ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՕՐԸ 10.08.2026
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը օգոստոսի 10-ին մասնակցել է Տեղ համայնքի տոնին նվիրված միջոցառմանը։ Տոնական ծրագիրը մեկնարկել է հյուրերի դիմավորմամբ, որին հաջորդել է ժամերգությունը Տեղի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Տեղի հավերժության պուրակում՝ ծաղիկներ դնելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին։ Հայկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, մարզպետի աշխատակազմի և ողջ Սյունիքի անունից շնորհավորել է համայնքի...


