Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՏ 19.06.2025
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են ՀՀ-ում Չինաստանի դեսպանության աշխատանքային խմբին, որի կազմում էին զինվորական կցորդ Ան Ցյանը, կցորդ Չժան Ցինմինը, խորհրդական Վան Ցզինտաոն, առաջին և երկրորդ քարտուղարները։ Աշխատանքային խումբը Չինաստանի ղեկավարության հանձնարարությամբ գտնվում է Սյունիքում՝ իրենց քաղաքացիների՝ Իրանից տեղափոխվելու գործընթացը համակարգելու նպատակով։ Երեկ նրանք եղել են հայ-իրանական սահմանային անցակետում,...

Գորիսեցի ըմբշամարտիկը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն 17.06.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան 48 կգ քաշային (Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ) Արտակ Աղաբեկյանը արծաթե մեդալ է նվաճել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ կանգնելով պատվո հարթակի երկրորդ աստիճանին։ Մեկնարկում Ա․ Աղաբեկյանը 7:2 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ,...

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 12.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «Մշակութային վերջին դաս» մրցույթի արդյունքները։ Ըստ գնահատման սանդղակի՝ համապատասխան hանձնաժողովի եզրակացությամբ Սյունիքի մարզում հաղթող են ճանաչվել․ -Կապանի Հ․ Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը։ Նախագծի հեղինակ՝ քիմիայի ուսուցչուհի, 12-րդ «Գ» դասարանի դասղեկ Լիլիթ Դավթյան, իրականացնողներ՝ 12-րդ «Գ» դասարանի աշակերտներ։ -Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը․...

ՇԱՐԺԱԿԱՆ ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԿՇՐՋԻ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ 10.06.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովի օրերին մասնակցեց նաև առողջապահական ծրագրերի շնորհանդեսին, որոնք արդեն իրականացվում են կամ շուտով կմեկնարկեն Սյունիքի ու Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև համագործակցության շրջանակում։ —————————————————————— Մասնավորապես, մարզ է ժամանել շարժական...

ՍՅՈՒՆԵՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊՐԱԿՏԻԿԱ ԵՆ ԱՆՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ 05.06.2025
« Կարող է թվալ, թե Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի բարեկամությունը միայն երկու մարզերի համագործակցության դրսևորում է, բայց իրականում այն Հայաստան-Ֆրանսիա հ արաբերությունների վրա շատ մեծ ու դրական ազդեցություն ունի», - ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ կայացած հանդիպման ընթացքում։ Մարզպետի աշխատակազմում հունիսի 4-ին ամփոփվեցին Սյունիք-ՕՌԱ բարեկամության շրջանակներում մինչ այժմ կատարված աշխատանքը, Գորիսում կայացած համաժողովի արդյունքները, քննարկվեցին...

ՕՌԱ ՆԱՀԱՆԳԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽՈՏ ԳՅՈՒՂ 04.06.2025
Հայաստան - Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովի օրերին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիայից ժամանած՝ Սյունիքի բարեկամ Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի պատվիրակությանն ուղեկցել է Տաթև համայնքի Խոտ բնակավայր։ Ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը զրուցել է բնակիչների հետ, նաև հետաքրքրվել ԼՂ-ից բռնի տեղահանված ու գյուղում հաստատված քաղաքացիների խնդիրներով, ենթակառուցվածքների զարգացվածությամբ, լսել երեխաների ցանկությունները երկկողմ համագործակցության շրջանակում համայնքում հնարավոր...