Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.03.2026
Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր Գարնանային այս լուսավոր տոնը՝ Մարտի 8-ը, լավագույն առիթն է ևս մեկ անգամ արժևորելու ձեր անփոխարինելի ներկայությունը մեր կյանքում և արտահայտելու մեր ջերմ երախտագիտությունն ու հարգանքը։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ ձեր քնքշությունն ու հմայքը խորհրդանշող այս գեղեցիկ օրվա՝ Կանանց տոնի առթիվ։ Դուք, հիրավի, մեր ավանդույթների պահապանն եք, ազգային ինքնության ամուր հենասյունը: Ձեր անսպառ հոգատարությամբ են ամրանում...
Սյունիքի մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանը և Նվարդ Հարությունյանը հանդիպում ու քննարկում են ունեցել «Հայաստան․ Դիմակայուն Սյունիք» ծրագրի ջրամատակարարման բաղադրիչով ՀՀ Ջրային կոմիտեի խորհրդատու «Ջինջ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության արդյունքում նախատեսվում է Սյունիքի մարզում ուսումնասիրել 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի...
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի և Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Աճանանի միջնակարգ դպրոցում կազմակերպեց միջոցառում՝ նվիրված «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» ծրագրի հաջորդ փուլի մեկնարկին: Այս փուլում ծրագրի ծածկույթը կընդլայնվի՝ ներառելով մարզի ևս 9 դպրոց։ Ծրագիրը կապում է դպրոցական սնունդը...

ԱՎԵՏԻՍ 02.03.2026
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2026թ․ փետրվար ամսին ծնվել է 72 երեխա՝ 43 տղա, 29 աղջիկ -Կապանի ԲԿ-ում՝ 24, -Գորիսի ԲԿ-ում՝ 33, -Սիսիանի ԲԿ-ում՝ 14, -Մեղրու ՏԲԿ-ում՝ 1 երեխա։

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԲՄԿ՝ ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ 02.03.2026
Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում ավարտին են մոտենում նոր մոդուլային բուժակ-մանկաբարձական կետի ձևավորման աշխատանքները։ Այս պահին արդեն՝ շենքի կառուցումից հետո, ընթանում է կահավորման և բժշկական գույքի տեղադրման գործընթացը։ Նախկին՝ մասնավոր տան մեջ տեղակայված բուժկետը տեղափոխվում է հատուկ կառուցված, հարմարավետ ու ժամանակակից շենք, և առաջնային բուժօգնությունն արդեն հասանելի կլինի նոր պայմաններում։ Ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կարմիր խաչի միջազգային...

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏԸ 25.02.2026
Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ ներկայացվեց Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության նորանշանակ պետ Արա Նահապետյանը։ Նրան ներկայացնելիս՝ մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներն ընդգծեցին, որ գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտները մարզի համար կենսական նշանակություն ունեն, և բնագավառի զարգացումն ու առկա մարտահրավերների հաղթահարումը պահանջում են նվիրված աշխատանք, ուստի կարևոր է համակարգում բարձր...


