Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ԱՅՑ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ

ՄԱՐՏԻՈՒԹՅԱՆ ԱՅՑ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ 09.03.2025

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր Մարտի 8-ի կապակցությամբ այցելել է Կապանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունք, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից նվերներ հանձնել, շնորհավորել նորածիններին և իրենց մայրիկներին տոնի առիթով՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և բարեկեցություն։ Մարզպետի կողմից ծաղիկներ ու նվերներ են ստացել նաև մարզի մյուս բժշկական կենտրոններում (ընդհանուր՝ 11 մանուկ) ծնված փոքրիկները։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.03.2025

  Սիրելի՛ կանայք, մայրեր, դուստրեր ու քույրեր Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ: Այս գարնանային տոնը ևս մեկ հրաշալի առիթ է ձեզ երախտագիտության և հիացմունքի անկեղծ խոսքեր հղելու համար, քանի որ դուք կյանքը լցնում եք իմաստով, գեղեցիկով, հույսով և ներդաշնակությամբ: Թո՛ղ ձեր կյանքն ուղեկցվի առավել շատ երջանկությամբ և ուրախությամբ, ծաղիկներով, ժպիտով և ուշադրությամբ: Տոնական այս օրը նաև անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Սյունիքի կանանց այն ամենի...

ԿԱՊԱՆՈՒՄ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ

ԿԱՊԱՆՈՒՄ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ 06.03.2025

  Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Սուրեն Քեսեջյանն ու Կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այսօր այցելել են (մարզային ենթակայության) Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն։ Տնօրեն Տիգրան Աթայանի հետ քննարկվել են Կապանում կազմակերպվող «Կամերային ներկայացումների փառատոնի» հետ կապված կազմակերպական, իրազեկման, մշակութային մի շարք հարցեր։ Կամերային ներկայացումների՝ հանրապետությունում առաջին անգամ...

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՍՊԱՐԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 05.03.2025

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու խորհրդական Սուրեն Քեսեջյանն այսօր՝ մարտի 5-ին՝ ՀՀ ռազմական-քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր։ Կապանի ԵԿՄ կառույցի անդամների հետ նրանք ծաղիկներ են դրել Վ․Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ 03.03.2025

  ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը եռօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ` հետևելու պետական բյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, համայնքապետերի և պատասխանատու պաշտոնյաների հետ դիտարկել են մի շարք աշխատանքների կատարման ընթացքը: Առաջին կանգառը պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգումն էր: Այստեղ ավելի քան 414 միլիոն դրամով իրականացվում է 2 կմ երկարությամբ ճանապարհի...

Անցկացվում է «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» համայնքային փուլը

Անցկացվում է «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» համայնքային փուլը 03.03.2025

  2025 թվականի փետրվարի 10-ից մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը։ Նպատակներն են՝ 1) դպրոցականների շրջանում բասկետբոլի զարգացումը, 2) տաղանդավոր, հեռանկար ունեցող մարզիկների հայտնաբերումը՝   հետագայում Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում ընդգրկելու նպատակով, 3) դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-10 11:55:01