Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 23.05.2025
Սիրելի՛ շրջանավարտներ Սրտանց շնորհավորում եմ «Վերջին դասի» տոնական միջոցառման կապակցությամբ, որն այսօր մեր դպրոցներում կազմակերպում են թե՛ հիմնական, թե՛ միջնակարգ կրթության ծրագրերով ուսումնառությունն ավարտող աշակերտները։ Ձեր կյանքի մի ամբողջ մեծ ու պայծառ շրջան, որ սկսել եք որպես առաջին դասարանցիներ, ավարտում եք այսօր։ Եվ, հավանաբար, հենց «Վերջին դասին» է, որ հիշում եք առաջին հաղթանակների ուրախությունը, ձեր քրտնաջան աշխատանքը,...

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ «ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ» ԱՆՎՏԱՆԳ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ 21.05.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 20-ին «Վերջին դաս» միջոցառմանն ընդառաջ հրավիրել էր խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների, վարչատնտեսական համակարգողների, ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժինների ու պարեկային ծառայութան ներկայացուցիչների մասնակցությամբ․ ներկա էին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի կրթության ոլորտի պատասխանատուները։ Քննարկման հիմնական առանցքը...

ՀՀ ՄԻՊ-Ն ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԿ-Ի ՄՇՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԸ ԵՌՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՆ 19.05.2025
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին․ նրանք համատեղ այցով գտնվում են Սյունիքում։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին հերթական հանդիպման համար ու ողջունել Ֆղանսուազ Ժակոբի առաջին այցը Սյունիք։ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է մշտական համագործակցությունը ՄԻՊ-ի հետ՝ հանուն Սյունիքի ու նրա բնակիչների իրավունքների։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ...

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ՝ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆՈՒՄ 18.05.2025
Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ մայիսի 17-ին Կապանի երկրագիտական թանգարանը ևս միացել էր «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ու հանդես եկել բազմաբովանդակ նախաձեռնություններով։ մ իջոցառման մեկնարկին հյուրերին ողջունեց թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը շնորհավորեց ներկաներին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, կարևորեց այն աշխատանքը, որ անում է Կապանի երկրագիտականը, այն առաջընթացը, նորարար...

Այսօր կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցեցին Սյունիքի 42 դպրոցների թիմեր (115 աշակերտ)` երկու տարիքային խմբով՝ 7-9-րդ դասարանցիներ և 10-12-րդ դասարանցիներ։ Մրցաշարի անցկացմանը հետևում էր մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Առաջին տարիքային խմբի դպրոցական թիմում ընդգրկված են մեկ տղա և մեկ աղջիկ, 2-րդ տարիքային խմբում՝ երկու տղա և երկու աղջիկ։ Մասնակիցները Կապան համայնքի տարածքում հեծանիվով...

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 70 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԼՈՒԾՎՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՍԶՆԱԿ ԳՅՈՒՂԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 15.05.2025
ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով աշխատանքներ են ընթանում Կապան համայնքի Սզնակ բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով։ Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 200 մլն դրամ է, որի մեջ 140 միլիոնը պետբյուջեից ֆինանսավորման մասնաբաժինն է։ Այս պահի դրությամբ կատարվել է աշխատանքների մոտ 90%-ը։ ----------------------------------------------------------- Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը երեկ տեղում դիտարկել է մինչ...