Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏԸ 23.12.2025
Դեկտեմբերի 22-ին կայացավ Սյունիքի մարզի խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ու ընդլայնված նիստ, որը վարում էր մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մարզի խորհրդի նիստին մասնակցում էին Սյունիքի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և մարզի իրավապահ մարմինների, ուժային կառույցների, ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներ: Առաջին անգամ կիրառվող ձևաչափով Ռոբերտ Ղուկասյանը...

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍՅՈՒՆԻՔԻ ԱՅԳԻՆ»՝ ՈՐՊԵՍ ՍՅՈՒՆԻՔ – ՕՎԵՐՆ-ՌՈՆ-ԱԼՊ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ 20.12.2025
Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում՝ Օվերն-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի շենքում, հանդիսավոր արարողությամբ «Սյունիքի այգի» անվանակոչվեց ձմեռային այգին, որը խորհրդանշում է Սյունիքի մարզի և Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ձևավորված բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Միջոցառմանը մասնակցել են Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Ֆրանսիայի ԱԺ-ում «Droite Républicaine»...

Աշխատանքային հանդիպում՝ «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի շրջանակներում 19.12.2025
Սյունիքի մարզպետի աշխատակազմում դեկտեմբերի 18-ին կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել «Էկոտուրիզմի զարգացման և կառավարման առկա ուղեցույցների վերանայման տեխնիկական աջակցություն տրամադրելու խորհրդատվական ծառայություններ» ենթածրագրի...

Անցկացվեցին հրամանատարական պատրաստության պարապմունքներ 15.12.2025
ՀՀ ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից դեկտեմբերի 12-ին քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվեցին հրամանատարական պատրաստության պարապմունքներ։

Սպարտակիադայում մայրաքաղաքից հետո երկրորդ պատվավոր տեղում Սյունիքի մարզն է 08.12.2025
ԿԳՄՍ նախարարությունում այսօր ամփոփվել են «ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման 2025 թվականի արդյունքները: Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի և Երևանի քաղաքապետարանի սպորտի ոլորտը համակարգող պատասխանատուների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել «Սպարտակիադա 2025»...

ԿԱՅԱՑԱՎ «ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԼԻԳԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 06.12.2025
Դեկտեմբերի 4-ին ու 5-ին կայացավ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի Սյունիքի մարզային փուլը, որը կազմակերպել էր մ արզպետի աշխատակազմը։ Դպրոցականները մրցում էին երկու տարիքային խմբով՝ 6-7-րդ դասարաններ ու 8-9-րդ դասարաններ։ Մարզային փուլում 1-ին տարիքային խմբում հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ տեղում Կորնիձորի միջնակարգ դպրոցն էր, երրորդում՝ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցը։...


