Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՏՈՆ ԷՐ․ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 67-ԱՄՅԱԿԸ

ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՏՈՆ ԷՐ․ ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 67-ԱՄՅԱԿԸ 25.08.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 24-ին մասնակցել է Քաջարան քաղաքի հիմնադրման 67-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Տոնական օրը մեկնարկել է քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպված նարդու առաջնությամբ։ Այնուհետև մարզպետի աշխատակազմի անդամները համայնքային իշխանության ու քաղաք ժամանած բազմաթիվ հյուրերի հետ ծաղկադրում են կատարել հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցիների շիրիմներին։ Քաջարանի մշակույթի կենտրոնում կայացած հանդիսավոր նիստին շնորհավորելով քաղաքի...

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական հանդիպումը՝ Սյունիքի մարզում

Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական հանդիպումը՝ Սյունիքի մարզում 22.08.2025

  Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ անցկացվել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։ Խորհրդակցությունից առաջ կազմակերպվել էր «Կրթական էքսպո» ցուցահանդես, որում ներկայացվել էին...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ 18.08.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 15-ին հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Մարզպետը ողջունել է դեսպանի առաջին այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնել, որ դրա համար ընտրել է մարզի համայնքների համար տոնական օրեր։ Բարձրաստիճան դիվանագետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ղուկասյանին՝ Իրանում վերջին ռազմական գործողությունների ընթացքում Չինաստանի քաղաքացիների՝ սահման անցնելիս մեծ հոսքի ընթացքում ցուցաբերած...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 16.08.2025

  Սիրելի՛ կապանցիներ Շնորհավորում եմ բոլորիս Սյունիքի մարզկենտրոնի՝ մեր սիրելի Կապանի օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուր քաղաքացու համար հայրենիքը սկսվում է ծննդավայրից, որտեղ նա հասակ է առնում, աշխատում, զավակներ մեծացնում և ապագայի ծրագրեր կազմում: Եվ այս տոնը սիրելի քաղաքի պատմությունը, մշակույթը և անցած ուղին մեծարելու օրն է։ Հարուստ ավանդույթներով, պատմամշակութային, կրթական արժեքներով հայտնի Կապանի օրը առիթ է բնակիչների համար ևս մեկ անգամ հաստատելու...

ԳՈՐԻՍՈՒՄ ՏՈՆ ԷՐ․․․

ԳՈՐԻՍՈՒՄ ՏՈՆ ԷՐ․․․ 15.08.2025

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը օգոստոսի 15-ին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաների, Գորիս ժամանած հյուրերի հետ մասնակցել է «Գորիսյան օրեր» տոնական միջոցառումներին։ Համայնքին նվիրված տոնը մեկնարկել է Ակսել Բակունցի տուն-թանգարանում՝ մշակութային միջոցառմամբ, որտեղ ներկայացվել էին նաև գորիսեցի անվանի գեղանկարիչների գործերը։ Քաղաքի Մաշտոցի փողոցում գորիսյան ավանդական բացօթյա հյուրասիրություն էր կազմակերպվել՝ ազգային ու զուտ...

ՏԱԹԵՎԻ ԱԱՊԿ-ՈՒՄ ՆՈՐՈԳՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ

ՏԱԹԵՎԻ ԱԱՊԿ-ՈՒՄ ՆՈՐՈԳՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ 13.08.2025

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այցելել է մարզային ենթակայության «Տաթևի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ, որտեղ վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել «Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամի» միջոցներով։ Մարզպետի աշխատակազմը կարևորել էր բուժառուների համար բավարար պայմանների ապահովումը՝ մինչ կկառուցվի Տաթևի ԱԱՊԿ-ի համար նախատեսված նոր շենքը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-25 16:36:20