Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ 05.07.2025

  Շնորհավո՛ր Սահմանադրության օրը, սիրելի՛ հայրենակիցներ: Այսօր, առավել քան երբևէ, մենք կարևորում ենք օրենքի գերակայության, քաղաքացիական պատասխանատվության և միասնության դերը՝ որպես ազգային առաջընթացի հիմնասյուներ։ Հուլիսի 5-ը մեր պետական ​​ամենակարևոր տոներից մեկն է, որովհետև 30 տարի առաջ Սահմանադրության ընդունումը ոչ միայն ամրագրեց ՀՀ քաղաքացիների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այլև ամրապնդեց պետականության իրավական հիմքն ու ինքնիշխանության իրավունքը։...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ 04.07.2025

  Հուլիսի 2-ին՝ Կապանում՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի շենքում, հուլիսի 3-ին Գորիսում կազմակերպվել էին իրազեկող հանդիպումներ, որոնց ընթացքում մասնագետները խնամատարությամբ հետաքրքրված անձանց ներկայացրեցին այդ ինստիտուտին վերաբերող մանրամասները։ Հանդիպումները, որոնց մասնակցում էին մարզպետի աշխատակազմի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ու «ՀՕՖ»-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի...

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԻՄՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀԻՄՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ 03.07.2025

  Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, խորհրդական Կարեն Բալյանը երեկ հանդիպել են աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանին ու նրա ղեկավարությամբ մարզ այցելած աշխատանքային խմբի անդամներին: Պարոն Կիրակոսյանը ներկայացրել է այցի օրերին մարզում իր հանդիպումները, տպավորություններն ու նոր հիմնված այս ծառայության առաջին ամիսների աշխատանքի, ծառայության Սյունիքի մարզային վարչության գործունեության...

ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԸՆԹԱՑ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ 03.07.2025

  Հուլիսի 2-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից անցկացվեց դասընթաց, որին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ու մարզի համայնքնապետարանների քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները։ Ներկա էին մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։ Դասընթացը կազմակերպվել էր քաղաքաշինական և տարածական պլանավորման ոլորտում կարողությունների զարգացման ու շարունակական մասնագիտական կրթության ապահովման, համայնքներին տեխնիկական...

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 02.07.2025

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր «ՀՕՖ»-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ քննարկել են ՀՀ-ում խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու տարածմանն առնչվող հարցեր։ Մասնագետներն այս օրերին իրազեկման հանդիպումներ են անցկացնում մարզում՝ խնամատար...

ԱՎԵՏԻՍ

ԱՎԵՏԻՍ 01.07.2025

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա հունիս ամսին ծնվել է 83 երեխա՝ 47 տղա, 36 աղջիկ Կապանի ԲԿ-ում՝ 27, Գորիսի ԲԿ-ում՝ 41, Սիսիանի ԲԿ-ում՝ 12, Մեղրու ՏԲԿ-ում՝ 3 երեխա։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-25 12:56:08