Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՍԻԱՆՈՒՄ 19.09.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով այսօր հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանված ու Սիսիան համայնքում բնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք տեղահանվածների հետ քննարկել են մտահոգող խնդիրները, արձանագրել այն հարցերը, որոնք լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունեն, խոսել պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև համայնքում բնակվող այս քաղաքացիների հետ մշտապես փոխադարձ կապ...
ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՊԱՆՈՒՄ ԲԱԿԵՐ ԵՆ ՆՈՐՈԳՎԵԼ 17.09.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուների ու շինարարական ընկերության ներկայացուցչի հետ այսօր դիտարկել է մարզկենտրոնում արդեն ավարտված սուբվենցիոն ծրագիրը, որն իրականացվել է կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ։ ———————————————————————————...
ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 16.09.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը մարզպետի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատուների հետ այցելել է Կապանում 2023 թվականից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքների օբյեկտներ, դիտարկել աշխատանքների ծավալը, ընթացքն ու որակը։ Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են կառավարություն - համայնք համաֆինանսավորմամբ։...
«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավը Սյունիքում 14.09.2024
Սեպտեմբերի 14-ին, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում, առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ-ի նախաձեռնած «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ։ Այն կազմակերպել էր մարզպետի աշխատակազմը՝ Սյունիքի կրթամշակութային հաստատությունների, համայնքապետարանների հետ համագործակցությամբ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ՝ «ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԷՔՍՊՈ-ԱՐՇԱՎ 11.09.2024
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին: Հիշեցնենք, որ նախարարությունը, հիմք ընդունելով...