Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԻՐԱՆԸ ՊԱՐԶԵՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ

ԻՐԱՆԸ ՊԱՐԶԵՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ 28.09.2024

Սեպտեմբերի 28-ը խորհրդանշական օր դարձավ հայ-իրանական սահմանը հատող ՀՀ քաղաքացիների համար։ Օգոստոսին Հայաստանի և Իրանի միջև ստորագրված կարևոր համաձայնագրի շնորհիվ հայկական ավտոմեքենաների սեփականատերերն արդեն հնարավորություն ունեն ճամփորդել դեպի Իրան սեփական տրանսպորտային միջոցներով։ Նրանք կարող են ստանալ Carnet de Passage (CPD) փաստաթուղթը (մաքսային տարանցման փաստաթուղթ), որը կպարզեցնի մաքսային գործընթացները և հնարավորություն կտա նրանց ճամփորդել Իրան հայկական ավտոմեքենաներով։

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի  քննարկում

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի քննարկում 28.09.2024

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը սեպտեմբերի 27-28-ը մասնակցել են «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում (իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը՝ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում) կազմակերպված աշխատանքային այցերին ու քննարկումներին։

«Հասարակական դիմակայունության զարգացում․ ներառական կառավարում և ռազմավարական հաղորդակցություն» թեմայով դասընթաց պետական կառույցների քաղծառայողների համար

«Հասարակական դիմակայունության զարգացում․ ներառական կառավարում և ռազմավարական հաղորդակցություն» թեմայով դասընթաց պետական կառույցների քաղծառայողների համար 27.09.2024

Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում այսօրվանից անցկացվում է եռօրյա դասընթաց, որն իրականացնում է «Քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան աջակցությամբ։

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ 26.09.2024

  Սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի 70 դպրոցների թիմերն (140 աշակերտ) առաջին անգամ մասնակցեցին «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի մարզային փուլին։ Յուրաքանչյուր դպրոցից մասնակից թիմում 10-12-րդ դասարանների մեկ աղջիկ ու մեկ տղա էր ընդգրկված։ Նրանք Կապան համայնքի տարածքում հաղթահարեցին 20 կմ տարածություն։ Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից մարզի 80 միջնակարգ ու ավագ դպրոցները ստացել են 2-ական հեծանիվ, որոնք և օգտագործվեցին մրցաշարի...

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ 26.09.2024

  Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով շարունակելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ հանդիպումները՝ սեպտեմբերի 25-ին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է Քաջարան համայնքում հաստատված մեր հայրենակիցների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի ու Քաջարանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ։ Քննարկվել են տեղահանվածներին հուզող խնդիրները, տրվել են պարզաբանումներ պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ, արձանագրվել այն հարցերը, որոնք...

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ 25.09.2024

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 25֊ին հանդիպել է Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու բժշկական կենտրոնների և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենների հետ և քննարկել առողջապահական հաստատությունների աշխատանքային գործունեությունն ու դրանց զարգացման ռազմավարությունը։ Հանդիպմանը քննարկվեցին նաև ոլորտին առնչվող կարևոր խնդիրները, տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության առաջընթացն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-28 17:37:22