Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԵՐԿԱ ՊԱՀԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԱՐԴԵՆ ՕԳՏՎՈՒՄ Է 130 ԸՆՏԱՆԻՔ ------------------------------------------------------------- .Քարաշեն․ հաստատված՝ 6 հայտ, վարկավորված՝ 5 հայտ, .Խնձորեսկ․ հաստատված՝ 27 հայտ, վարկավորված՝ 7 հայտ, .Ներքին Խնձորեսկ․ հաստատված՝ 6 հայտ, .Հարթաշեն․ հաստատված՝ 13 հայտ, վարկավորված՝ 4 հայտ, .Ճակատեն հաստատված՝ 1 հայտ, վարկավորված՝ 1 հայտ, .Կոռնիձոր հաստատված՝...

Հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչների հետ 22.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանին ու այլ ներկայացուցիչների։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել Սյունիքում և առհասարակ Հայաստանում ծավալած գործունեության համար, նշել, որ մարզերում աշխատող ուսուցիչ առաջնորդների աշխատանքի արդյունքը տեսանելի է ու հատկապես՝ գյուղական բնակավայրերում։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 22.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 22-ին հանդիպել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» թիմի ղեկավար Յարեկ Զարիխտային և այլ ներկայացուցիչների։ Ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում․ այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրական զարգացման գործակալության կողմից, իրականացնողը վերջինս է։

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԻՄԸ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է 18.05.2024
Այսօր Դիլիջանի Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը։ Առաջին պատվավոր տեղը նվաճել է Սյունիքի մարզը ներկայացնող` Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը։ Նույն դպրոցի թիմը նաև 2022-ին ու 2023-ին էր հաղթել մարզային փուլում ու կրկին առաջին տեղը գրավել հանրապետականում։ Դպրոցը ստացավ 4 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչը` 700 հազար դրամ, 150 հազարական դրամ են ստացել թիմի վազորդները։ Եզրափակիչ փուլին մասնակցել են...

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ 14.05.2024
Այսօր Գորիսում կայացավ Սյունիքի մարզի խորհրդի հերթական (արտագնա) և ընդլայնված նիստ, որը վարեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ ներկա էին մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների ու պետական գերատեսչությունների մարզային կառույցների ղեկավարներ։ ______________________________________________________________ Օրակարգի առաջին կետով մարզում 2022-2023թթ. իրականացված և 2024թ. նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվություն...

ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 110-ԱՄՅԱԿԻՆ 13.05.2024
Մայիսի 10-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմը Սիսիանում կազմակերպել էր ասմունքի մրցույթ-փառատոն՝ նվիրված Համո Սահյանի 110-ամյակին․ նպատակն էր խթանել Համո Սահյան մարդու և բանաստեղծի նկատմամբ սովորողների հետաքրքրությունը, բացահայտել մարզի դպրոցներում սովորողների ստեղծագործական մտքի հնարավորությունները։ Միջոցառմանը մասնակցեց մարզի 32 դպրոց։ Մասնակից դպրոցական խմբերը կազմված էին 3-4 աշակերտից ու մեկ ուսուցչից և երկու տարիքային խմբով էին՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանցիներ։ Սիսիան...