Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲՒԺԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ

ԱՅՑ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲՒԺԱԿԱՆ ԴԻՍՊԱՆՍԵՐ 18.10.2024

  Հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը աշխատանքային այցով եղել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում։ Տնօրեն Արարատ Վարդանյանի ուղեկցությամբ նա շրջել է կառույցում, ծանոթացել շենքային ու շահառուների բուժման հնարավորություններին, նրանց կենցաղին, առօրյային, աշխատանքի ու ժամանցի պայմաններին։ Տնօրենի հետ մարզպետի տեղակալը խոսել է դիսպանսերի խնդիրների ու առաջիկա ծրագրերի մասին։

ՏԵԽՆԻԿԱ՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ

ՏԵԽՆԻԿԱ՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ 18.10.2024

  Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից գյուղտեխնիկա է բաժանվել Սյունիքի Տաթև, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Գորիս համայնքներին։ Ընդհանուր 26 կտոր գյուղտեխնիկան (մինի տրակտոր, ինքնագնաց խոտհնձիչ, բազմաֆունկցիոնալ մոտոբլոկ՝ հողի մշակման համար, բազմաֆունկցիոնալ մոտոբլոկ՝ կարտոֆիլացանով) կօգտագործվի այն գյուղական բնակավայրերում, որոնց համար նախատեսված է՝ ըստ մարզպետի աշխատակազմի կողմից նախապես գնահատված...

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ Է ՄՏՆՈՒՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ Է ՄՏՆՈՒՄ 17.10.2024

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին (ԵՆԲ)՝ Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության ու զարգացման ծրագրերի ոլորտների պատասխանատուները, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի տեղակալը։ Հիշեցնենք, որ ԵՆԲ-ի կողմից նախատեսվող շրջանակային վարկի...

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ 16.10.2024

  Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Սյունիքի պատասխանատուի հետ այսօր շրջայց են կատարել Կապանի թիվ 12, թիվ 7 և թիվ 13 հիմնական դպրոցներ։ Այս դպրոցներում վերջերս WFP-ի միջոցներով ու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ տեղադրվել են արևային ֆոտովոլտային վահանակներ, որոնք կապահովեն կրթօջախները այլընտրանքային էլեկտրաէներգիայով։ Մարզպետի աշխատակազմի ու միջազգային կառույցի պատասխանատուները...

ՀԱՅՏՆԻ Է ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂԸ

ՀԱՅՏՆԻ Է ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂԸ 16.10.2024

  Ավարտվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացվող 2024թ․ «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» 3-րդ՝ մարզային փուլը, որն անցկացվեց Կապանի մարզադաշտում և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հրաձգարանում։ Մինչ մարզային փուլի անցկացումը Սյունիքի տարբեր դպրոցների թիմեր մասնակցել էին դպրոցական ու համայնքային փուլերին: Մարզային փուլին մասնակցեցին...

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԾՐԱԳՐԵՐԸ 15.10.2024

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհրդականներ Նվարդ Հարությունյանն ու Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար Ջամալ Խանին ու գրասենյակի մարդասիրական ծրագրի աշխատակիցներին։ Հյուրերը ներկայացրել են մարդասիրական ծրագրի ուղղությունները, որոնք միտված են քաղաքացիական անձանց համար հումանիտար պայմանների բարելավմանը։ Մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները նրանց հետ քննարկել են այն հնարավոր ծրագրերը, որոնք երկուստեք...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-08 16:23:42