Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԾԱՌԵՐ ՏՆԿԵՑԻՆ ՄԵՂՐԻՈՒՄ 01.05.2024
Ռոբերտ Ղուկասյանի ու Բագրատ Զաքարյանի հետ միասին Սյունիքի մարզպետի և Մեղրու համայնքապետարանի աշխատակազմերի անդամները Աշխատանքի օրվա նախօրեին ծառատունկ են կատարել Մեղրի համայնքի Վանք-Կալեր կամրջի հարևանությամբ։ Հիշեցնենք, որ կամուրջն անցած տարի է նորոգվել ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրով ու մեծ նշանակություն ունի բնակիչների համար։ Վարդանիձոր բնակավայրում Վանք-Կալեր անավարտ կամրջի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 65 մլն դրամ է, որի մեջ...

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵՂՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ 30.04.2024
Մեղրու համայնքապետարանում Ռոբերտ Ղուկասյանը և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներն ապրիլի 30-ին համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի, ավագանու անդամների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ քննարկել են բոլոր գյուղերում կատարված շրջայցի ընթացքում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին՝ շրջայցի ընթացքում իրեն միանալու համար և նշել, որ բոլոր վայրերում հանդիպումների ընթացքում հավաքված խնդիրներն ի մի են բերվել ամբողջական...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՂՐԻՈՒՄ 29.04.2024
Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Մեղրի համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել, որին ներկայացել է 17 հոգի։ Համայնքի բնակիչները մարզի ղեկավարին են դիմել տարաբնույթ հարցերով՝ զբաղվածության, քաղաքաշինական, սոցիալական, բնակարանային պայմանների, ջրամատակարարման, տանիքների նորոգման, իրավունքների պաշտպանության և այլն։ Կային քաղաքացիներ, որ պարզապես եկել էին առաջարկներ անելու ու համայնքային խնդիրների լուծման մասին իրենց խոհերը կիսելու համար։ Ներկայացված որոշ հարցեր տեղում...

ՄԱՐԶՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԵՂՐՈՒ ՏԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ 29.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբետ Ղուկասյանը ապրիլի 30-ին «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներին ներկայացրեց կենտրոնի նորանշանակ տնօրենին։ Մհեր Աբրահամյանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել հինգ տարով․ նա հաղթող է ճանաչվել տնօրենի թափուր տեղի համար անցկացված մրցույթում և այս պաշտոնում նշանակվել մարզպետի ապրիլի 29-ի N 150-Ա որոշմամբ։ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց նրան, բարի երթ, եռանդ ու աշխատանքային հաջողություններ մաղթեց։ Մարզի ղեկավարը նշեց, որ...

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ՄՍԾ 29.04.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ապրիլի 29-ին այց է կատարել Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն։ Տնօրեն Ռոմա Զաքարյանի ուղեկցությամբ նա շրջել է կենտրոնում, քննարկել կառույցի գործառույթները, ծանոթացել աշխատակիցների հետ, այստեղ քաղաքացիներին մատուցվող ծառայություններին։ Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նաև, թե կենտրոնն ինչ աշխատանք է տարել ու տանում ԼՂ-ից տեղահանված անձանց հետ, որքանով է աջակցում նրանց տարբեր ծրագրերում ընդգրկվելու համար։...

ՍՅՈՒՆԻՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԹԻՄԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ 29.04.2024
Չարենցավանում երեկ կայացած «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում 5-9-րդ դասարանների տարիքային խմբում Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, որը հաղթել էր մարզային փուլում ու ներկայացնում էր Սյունիքի մարզը, նվաճել է 3-րդ պատվավոր մրցանակային տեղը։ Այս տարի առաջին անգամ մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով,...