Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷԻՆ ԱՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷԻՆ ԱՀԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ 29.09.2023

  Այսօր Սյունիք են այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները։ Նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանին, ինչպես նաև մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանի հետ այցելել Գորիսի կոորդինացնող կենտրոն, տեղեկացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ընդունման գործընթացի, տեղում ցուցաբերվող առաջին բուժօգնության մասին։ Մարզպետի տեղակալի հետ նրանք քննարկել են ստեղծված իրավիճակում առողջապահական ոլորտի առաջնահերթ կարիքները՝ հետագա...

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎՍ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԵՎՍ ՁԵՌՔ ԵՆ ՄԵԿՆՈՒՄ 29.09.2023

  Այս օրերին պարբերաբար Գորիս են այցելում միջազգային տարբեր կառույցերի ներկայացուցիչներ. կարիքների ներկայացման, հրատապ աջակցության թիրախային ու ճիշտ կազմակերպման համար նրանց հետ հանդիպումներ է ունենում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

ՍՅՈՒՆԻՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ  ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ 28.09.2023

Սյունիքն արդեն հինգերորդ օրն է ընդունում է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակիչներին։ Մեկտեղվել են մարզային ու համայնքային իշխանությունների, պետական ու մասնավոր կառույցների, տեղական ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, անհատ քաղաքացիների ուժերը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 27.09.2023

  Հարգելի՛ հայրենակիցներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով Սյունիքի մարզի համայնքներում ստեղծվել են հումանիտար կենտրոններ և աշխատանքային խմբեր: Ստորև հրապարակում ենք պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով: —————————— ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ՝ Սեյրան Ավետիսյան, 093 66 07 00...

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԶԳ ՂԵԿԱՎԱՐԸ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԶԳ ՂԵԿԱՎԱՐԸ 26.09.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դիմավորել է Գորիս այցելած՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին և ներկայացրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այնտեղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու, տեղավորելու գործընթացը։ «Մենք եկել ենք՝ աջակցելու և ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրելու, սակայն գիտեմ, որ ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ  Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ 22.09.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսին և Իսպանիայի դեսպանության Երևանի գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին այս դժվարին օրերին Սյունիք այցելելու համար։ Դիվանագետը նշել է, որ եկել են Սյունիք՝ իրենց աջակցությունն արտահայտելու, ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին ծանոթանալու, նաև իսպանական կողմի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47