Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ

ՈՐ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ 26.04.2019

Ապրիլի 25-26- ը Սյունիքի մարզպետարանում անցկացվեցին պլանային   առանձնացված շտաբային մարզումներ , որոնց նպատակն էր ստուգել մարզպետարանի պատրաստականության աստիճանը տարբեր իրավիճակային պայմաններում եւ համագործակցության մակարդակը ուժային ու ներգրավված այլ կազմակերպությունների հետ :

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ 26.04.2019

Ապրիլի 26-ին մարզպետ Հունան Պողոսյանի հրավերով Սյունիքում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակը: Մարզպետարանում պաշտոնյաները ճանաչողական հանդիպում են ունեցել՝ նախ ծանոթանալով եւ հակիրճ ներկայանալով միմյանց՝ պատմելով իրենց մասնագիտության, անցած աշխատանքային ուղու մասին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ Հունան Պողոսյանին տեղեկացրեց առաջիկա անելիքների մասին, որոնք նախատեսում է դեսպանությունը՝ ընդգրկելով նաեւ մարզերը: Մասնավորապես...

ԾՐԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ» ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, 27.04.2019, Կապան

ԾՐԱԳԻՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ» ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ, 27.04.2019, Կապան 25.04.2019

✅Ժամը 10:00-ին՝ ԾԱՌԱՏՈՒՆԿ ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆ Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի (Ա. Մանուկյան 1) ✅Ժամը 11:00-ին՝ «ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻ». ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Կապանի համայնքապետարանին հարակից այգի (Ա. Մանուկյան 5) ✅Ժամը 12:45-ին՝ ՆԱՐԴՈՒ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ Կապանի համայնքապետարանին հարակից այգի կամ Վ.Սարգսյանի անվան ման կական զբոսայգի ✅Ժամը 13:00-ին՝ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՐՈՍԱՎԱԶՔ. երթուղի՝ «Դարիստ» հյուրանոց - կենտրոնական խաչմերուկ - Ա․ Մանուկյան փողոց -...

24 ԱՊՐԻԼԻ. ՍՅՈՒՆԻՔ

24 ԱՊՐԻԼԻ. ՍՅՈՒՆԻՔ 24.04.2019

Սյունիքի մարզի համայնքներում այսօր՝ Մեծ եղեռնի 104- րդ տարելիցի օրը , առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի հուշահամալիրներ , հուշարձաններ ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ... Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզկենտրոն Կապանում մարզպետարանի աշխատակիցների հետ մասնակցել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց...

ԱՅՑ ԳՈՐԱՅՔ

ԱՅՑ ԳՈՐԱՅՔ 24.04.2019

Ապրիլի 23- ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզի Գորայք համայնքում էր : Նա այցելեց համայնքապետարան , զրուցեց աշխատակազմի հետ , համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ շրջելով՝ ծանոթացավ այստեղ ընթացող շինաշխատանքներին , համայնքի խնդիրներին :

ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՃԱԿԻՆ

ՄԱՐԶՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՃԱԿԻՆ 24.04.2019

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանի հետ այցելել է Կապանի Խդրանց գյուղ՝ ծանոթանալու գյուղի եկեղեցու վիճակին . շինության կողային պատը փլուզվել էր ապրիլի 20- ի երեկոյան :  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 12:35:41