Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ 2020Թ․ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ 21.08.2020
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն աշխատանքային այց է կատարել Գորայք եւ Տաթեւ համայնքներ ու ծանոթացել 2019-ի ավարտված ու 2020 թվականին սկսված սուբվենցիոն ծրագրերին։ Գորայք համայնքի Գորայք բնակավայրում ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, Սառնակունք բնակավայրում ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ կջեռուցվի գյուղի վարչական կենտրոնի շենքը, Ծղուկում նորոգվում է խմելու ջրի համակարգը, իսկ Սպանդարյանում գյուղի համար կոյուղագիծ է կառուցվում։ Տաթեւ համայնքում այս տարվա...

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 21.08.2020
Որպես արձագանք Շինուհայրի առողջության առաջնային պահպանման ու Տաթեւի առողջության կենտրոնների սպասվող միավորման առնչությամբ Տաթեւ համայնքի բնակիչների բողոքների՝ հայտնում ենք հետեւյալը։ Շուրջ չորս տարի է, ինչ Տաթեւի առողջության կենտրոնում համատեղությամբ աշխատում եւ բնակիչներին սպասարկում է բժիշկ Ժակլին Ավետիսյանը։ Այս ընթացքում կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ, բայց դիմողներ չեն եղել։ Որպեսզի այս խնդրին լուծում տրվի իրավական դաշտում, եւ...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.08.2020
Հայտարարվում է Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ 19.08.2020
Օգոստոսի 18-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն․Գ․ Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Նորանշանակ դեսպանն առաջին անգամ է ճանաչողական այցով լինում Սյունիքում, եւ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ հետագա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները։

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՊԱՆԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 15.08.2020
Սիրելի՛ կապանցիներ եւ քաղաքի հյուրեր Անկեղծորեն շնորհավորում եմ բոլորիս այսօր Սյունյաց մարզկենտրոնում նշվող տոնի՝ հնագույն, բայց հավերժ երիտասարդ եւ օր-օրի նորացող Կապանի օրվա կապակցությամբ։

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 03.08.2020
Նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հուլիսի 31-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը: Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքով թեպետ արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն կերպով,...


