Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզում վարչապետը ծանոթացել է կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին

Սյունիքի մարզում վարչապետը ծանոթացել է կապիտալ և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին 17.06.2024

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Կապան քաղաքում: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Ողջի և Վաչագան գետերի խառնման հատվածում Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներին: Շինարարական...

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԲՆԱԿԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 06.06.2024

  Սյունիքի մարզպետի աշխատակազմն այս շաբաթ շարունակել է իրազեկման հանդիպումները մարզի համայնքներում հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ, որպեսզի նրանք տեղեկացված լինեն ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։ Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ու Կապանում վերաբնակեցված անձանց։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Միասնական...

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐ՝ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԵՐԻՆ

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐ՝ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԵՐԻՆ 06.06.2024

  ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) Սյունիքի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ և ելնելով սահմանամերձ գյուղերում առկա խնդիրների առաջնահերթությունից՝ էլեկտրական հովիվներ է հատկացրել մարզի 16 բնակավայրերում տեղադրելու համար։ Դրանք տեղադրվել են Տեղ համայնքի Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Տեղ, Արավուս և Կոռնիձոր, Գորիս համայնքի Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և Ակներ, Կապան համայնքի Ճակատեն, Ներքին Հանդ, Եղվարդ, Դավիթբեկ և Շիկահող ու Սիսիան համայնքի Նորավան գյուղերում։...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՂ ԴՊՐՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՂ ԴՊՐՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 03.06.2024

Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը։ Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը` տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական խումբը և կոմիտեի փոխնախագահ Դավիթ Գրիգորյանը, մարզի...

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ 02.06.2024

  Սյունիքի մարզպետի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամները իրազեկման հանդիպումներ են սկսել մարզի համայնքներում, որպեսզի այստեղ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղեկացնեն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։ Մարզպետի աշխատակազմի՝ տեղական ինքնակառավարման ու սոցիալական ոլորտների մասնագետները մայիսի 30-ին նման հանդիպումներ են անցկացրել Մեղրի և Քաջարան,...

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր  ՀՈՒՆԻՍԻ 1

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՈՒՆԻՍԻ 1 01.06.2024

  Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած մայիս ամսում ծնվել է 85 երեխա՝ 44 տղա, 41 աղջիկ։ Նշենք, որ 2024 թվականի առաջին 5 ամիսներին մարզում ծնվել է 423 երեխա։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16