Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 10 ԴՊՐՈՑ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 10 ԴՊՐՈՑ 17.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր այցելել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց։ Այն ընդգրկված է մարզի՝ առավել վատ շենքային պայմաններով ու թույլ սեյսմակայունությամբ դպրոցների շարքում։ Մարզպետը շրջել ու տեղում ծանոթացել է կրթօջախի վիճակին, քննարկել մինչ հիմնանորոգումը աշակերտների անվտանգ ուսումնառության հարցը։ Լինելով դպրոցի ճաշարանում ու դիտարկելով առկա կարիքները՝ մարզպետն այսօրվա այցից հետո նաև սառնարան է նվիրել դպրոցին։

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ 15.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 14-ին Գորիսում հանդիպել է Համաշխարհային բանկի աշխատակիցների թիմին՝ բնական ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Մադհավի Պիլայի գլխավորությամբ, Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունից ծրագրի ղեկավար Յոնաս Բերգսթրոմին և ՀՀ ՇՄ նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Հյուրերը ներկայացրել են իրենց...

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 14.05.2023

Անցնող շաբաթ շարունակվել են Սյունիքի մարզպետի այցերը Տեղ համայնքի բնակավայրեր ․ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 12-ին Խնածախ և Վաղատուր գյուղերում էր։ Նա հանդիպել է բնակիչներին, խոսել նրանց հետ իրենց հուզող հարցերի ու բնակավայրերի խնդիրների մասին: Մարզպետը եղել է նաև երկու գյուղերի դպրոցներում։ Շրջելով Խնածախում և Վաղատուրում՝ մարզի ղեկավարը ծանոթացել է բնակավայրերի տարբեր ենթակառուցվածքների վիճակին։ Խնածախում Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև 102-ամյա Աղունիկ...

ԿԱՅԱՑԵԼ Է ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ

ԿԱՅԱՑԵԼ Է ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԸ 11.05.2023

Մայիսի 10-ին մարզկենտրոն Կապանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցում էին համայնքային փուլում հաղթող ճանաչված՝ մարզի համայնքների դպրոցական հինգ թիմեր: Մրցապայքարի արդյունքում առաջին տեղը գրավեց Կապանի թիվ 9 ավագ դպրոցի թիմը, որն էլ իրավունք նվաճեց Սյունիքը ներկայացնելու մայիսի 20-21-ը Դիլիջանում կայանալիք խճուղավազքի մրցաշարի երզարափակիչ փուլում: Երկրորդ տեղը զբաղեցրեց Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի թիմը,...

ԱՅՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈԶՆԱՎԱՐ ԳՅՈՒՂ

ԱՅՑ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈԶՆԱՎԱՐ ԳՅՈՒՂ 11.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ եղավ համայնքի Խոզնավար գյուղում։ Մարզի ղեկավարն այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ, ծանոթացել դրանց գործունեությանը, պայմաններին ու խնդիրներին։ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկները։ Վաղը մարզպետը կայցելի Վաղատուր և Խնածախ գյուղեր։

ԱՅՑ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ԱՅՑ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 10.05.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր սկսել է այցերն ու հանդիպումները Տեղ համայնքում։ Մարզպետը կլինի բոլոր բնակավայրերում, նաև քաղաքացիների ընդունելություն կկատարի։ Առավոտյան Ռ․Ղուկասյանը համայնքապետարանում հանդիպել է Տեղ համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին և բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Մարզի ղեկավարը նրանց հետ քննարկել է համայնքին առնչվող անվտանգային հարցեր ու Տեղի տարածքում հակառակորդի առաջխաղացման հետևանքները։ Ներկայացնելով շրջայցի նպատակները՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-15 12:48:16