Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 28.11.2019
Տեղեկացնում ենք, որ 2019թ ․ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում Կապան քաղաքի Շինարարների 20 բազմաբնակարան վթարային շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով ՀՀ կառավարության որոշման նախագծի շուրջ։ Բոլոր շահառուների (բնակիչների), նրանց ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է։ Նշենք, որ առաջարկվող ֆինանսական աջակցությունն ըստ նախագծի հետեւյալ...

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ 28.11.2019
Նոյեմբերի 27-ին Սյունիքի մարզպետարանում կայացավ «Երիտասարդական քաղաքականությունները ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում. հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագրով մարզային համաժողով, որը կազմակերպել էր «Գործընկերություն եւ ուսուցում» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի միջոցով իրականացվող «Հանրային վերահսկողությունը՝ որպես համայնքների զարգացման խթան» ծրագրի շրջանակներում: Համաժողովի կազմակերպման...
Սիսիանի 4-րդ կարգի վթարային Ֆիզկուլտուրնիկների 6 շենքի խնդիրը գրեթե երեք տասնամյակ է գլխավորում է քաղաքի առաջնային հիմնախնդիրների ցանկը: Համայնքային և մարզային իշխանությունների, ինչպես նաև բնակիչների կողմից տարբեր ժամանակներում տասնյակ խնդրանք-դիմումներ են ուղղվել կառավարությանը, սակայն հարցը այդպես էլ լուծում չի ստացել, բազմապատկվել են միայն շենքի ճեղքերն ու բնակիչների վրդովմունքը: Սայլը տեղից շարժվել է նոր կառավարության նախաձեռնությամբ, մշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի...

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՄԵՂՐԻ 22.11.2019
Նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը փոխմարզպետ Նարեկ Բաբայանի ու մարզպետարանի Զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանի հետ այցելեց Մեղրի։ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ Հունան Պողոսյանը խորհրդակցություն ունեցավ համայնքապետարանում՝ աշխատակազմի, ավագանու անդամների եւ համայնքային կազմակերպությունների աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկվեցին 2019թ ․ Մեղրիում կատարված աշխատանքները, 2020-ի անելիքները, ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն...

USAID-Ն ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ 21.11.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը նոյեմբերի 20-ին ընդունեց «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ ներկայացուցիչներին՝ ծրագրերի ղեկավար Արմեն Մամբրեյանին եւ մոնիտորինգի մասնագետ Արման Մելքոնյանին։ Սյունիք նրանց այցի նպատակը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում - Նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի ներկայացումն է, ինչպես նաեւ 5-ամյա այս ծրագրի համար մարզից թիրախային համայնքների ընտրությունը...

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի 30-ԱՄՅԱԿԸ 20.11.2019
Նոյեմբերի 20-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց Կապանի մշակույթի կենտրոնում «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեության 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, մարզային գրասենյակների աշխատակիցները, շահառու եւ գործընկեր կազմակերպությունների, բնակավայրերի ներկայացուցիչներ։ Կազմակերպությանը շնորհավորեցին եւ 30-ամյա...


