Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարձրաձայնվեցին մարզի տնտեսվարողներին մտահոգող հարցերը 06.04.2018
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր: Այցի ընթացքում այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց հանդիպում մարզի բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ողջունելով հանձնաժողովի պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Սյունիքի մարզ այցելելու համար և նշել է, որ նման հանդիպումները նպատակ ունեն ի հայտ բերել ոլորտում առկա...
Տեղեկատվություն՝ մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 04.04.2018
ՀՀ Սյունիքի մարզի ծննդօգնություն ցուցաբերող բուժհաստատություններից հավաքագրված 2018 թվական ի մարտ ամս ին ծնված երեխաների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն . հ/հ Կազմակերպության անվանումը Ընդամենը...
Անցկացվել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի եզրափակիչ փուլը 03.04.2018
Մարտի 29 -ին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնը>> : Փառատոնին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևանի, Արցախի և Ջավախքի թվով 126 աշակերտ: Մրցույթի հանրապետական փուլում Սյունիքի մարզը ներկայացնող 7 աշակերտներից 4-ը իրավունք ստացան մասնակցելու <<Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնի>> գալա համերգին: Այս տարի փառատոնը...
Քաղաքացիների ընդունելություն մարզկենտրոնում 30.03.2018
Մարտի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը ներկայացել է 81 քաղաքացի: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր վաթսուն, աշխատանքի տեղավորման միջնորդության համար՝ քսանմեկ քաղաքացի: Դրամական օգնության դիմումներին տրվել է դրական լուծում: Ընթացք է տրվել աշխատանքի տեղավորման մասին մեկ դիմումի, քսան դիմում վերցվել են հաշվառման և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Վահե Հակոբյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է թատերական գործիչների 28.03.2018
Մարտի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ մարզում թատերական արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար շնորհակալագրով պարգևատրել է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Արտավազդ Գրիգորյանին, Արամ Հայրապետյանին, Նատալյա Բաղդասարյանին, Գայանե Վարդիկյանին և Աիդա Սահակյանին: Վահե Հակոբյանը շնորհավորել է պարգևատրվածներին ու մարզի թատերական բոլոր գործիչներին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:...
Հաշվարկվում են ուժեղ քամու հասցրած վնասների չափերը 28.03.2018
Այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն մարտի 24-25-ը մարզում տեղի ունեցած ուժեղ քամու վնասների չափերն ուսումնասիրող մարզային հանձնաժողովի մասնակցությամբ: Նիստը վարում էր մարզային հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ քամու հետևանքով ամենից շատ վնաս կրել են Կապան համայնքի բնակավայրերը: Հիմնականում վնասվել են սեփական տների տանիքներ, վահանակներ, Կապան քաղաքի 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ, իսկ Ագարակ գյուղում...