Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆԸ 04.12.2024
Դեկտեմբերի 4-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է «ՍՔԱՅ Նեթ Սյունիք․ սոցիալական ձեռնարկատիրության ֆորում» միջոցառմանը, որը կազմակերպել էր «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության հիմնադրամը՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ համատեղ։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է եղել Սյունիքի մարզում սոցիալական ձեռնարկատիրության խթանման կարևորությանը, ՍՁ ոլորտում երիտասարդների համար առկա հնարավորություններին, ինչպես նաև շփումներ են եղել ՍՁ ոլորտի...

ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՐԶԻ ՀԿ-ՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ 04.12.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում նախաձեռնել էր երկրորդ հանդիպումը մարզում գործող այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցել դրան (26 ՀԿ)։ Այսօրվա հանդիպման հիմնական առանցքը մարզի երիտասարդության ոչ ֆորմալ կրթությանն ու մասնագիտական կողմնորոշմանն ուղղված, ինչպես նաև երիտասարդներին համայնքային հարցերում ներգրավելուն ուղղված ծրագրերի քննարկումն էր։ Անդրադարձ է կատարվել նաև դպրոցների հետ համատեղ ծրագրեր...

ԱՅՑ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ 03.12.2024
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան (դեկտեմբերի 3) նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր կրթօջախի մանկավարժների և սաների ուժերով։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.12.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայություններ մատուցել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: ✔️Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-18.00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք), ✔️ դեկտեմբերի 5-ին, ժամը 10.00-12.00, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրում, ✔️ դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-16.00, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում, ✔️ դեկտեմբերի 6-ին, ժամը 11.00-15.00, Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում (Շահումյան փող, 1 շենք):

ԱՎԵՏԻՍ 01.12.2024
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ. - Կապանի ԲԿ-ում՝ 32, - Գորիսի ԲԿ-ում՝ 42, - Սիսիանի ԲԿ-ում՝ 14, - Մեղրու ՏԲԿ-ում՝ 8 երեխա։

ՓՈԽԱՆՑՎԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԻ ՄԱՍԸ 30.11.2024
Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը նոյեմբերի 29-ին այցելել է Կապանի թիվ 1 ՆՈՒՀ, որտեղ ՀՀ կառավարություն-համայնք համաներդմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով ավարտվում են հիմնանորոգման աշխատանքները։