Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՂ ԴՊՐՈՑԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 03.06.2024
Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում պետական միջոցներով իրականացվող դպրոցաշինության ծրագրերը։ Քննարկմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը` տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական խումբը և կոմիտեի փոխնախագահ Դավիթ Գրիգորյանը, մարզի...

ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԼՂ-ԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ 02.06.2024
Սյունիքի մարզպետի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի անդամները իրազեկման հանդիպումներ են սկսել մարզի համայնքներում, որպեսզի այստեղ հաստատված՝ ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներին տեղեկացնեն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» մասին։ Մարզպետի աշխատակազմի՝ տեղական ինքնակառավարման ու սոցիալական ոլորտների մասնագետները մայիսի 30-ին նման հանդիպումներ են անցկացրել Մեղրի և Քաջարան,...

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՈՒՆԻՍԻ 1 01.06.2024
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած մայիս ամսում ծնվել է 85 երեխա՝ 44 տղա, 41 աղջիկ։ Նշենք, որ 2024 թվականի առաջին 5 ամիսներին մարզում ծնվել է 423 երեխա։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 10-ԱՄՅԱԿԸ 31.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 31-ին մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին․ դրանք մեկնարկել են Սյունիքից, ու այդ կապակցությամբ մարզ էր այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Առավոտյան միջոցառումներն սկսվել են N զորամասից, որտեղ Արգիշտի Քյարամյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2024
Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակի կապակցությամբ։ Հանրապետության տոնը սեփական պետութուն ունենալու մեր իրավունքի վերահաստատման խորհրդանիշն է․ այն մեր ազգային միասնության և անկախության արժեքի հանդեպ հավատարմության, հայ ժողովրդի ոգու և բացառիկ ուժի ցուցադրման, անընկճելիության խորհրդանիշն է: Առաջին Հանրապետությունը նվաճեցինք 1918-ին՝ Մայիսյան հերոսամարտերի՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի...

ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ 25.05.2024
Սյունիքը ներկայացված է Երևանում ընթացող «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսում։ Մայիսի 25-26-ը այն հնարավորություն է տալիս բացահայտել Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ ծանոթանալով յուրաքանչյուր մարզի կողմից առաջարկվող զբոսաշրջային թաքնված վայրերին, հարուստ մշակութային ժառանգությանը, պատմական հուշարձաններին, բնության անզուգական գեղեցկությանը, համեղ խոհանոցին, մասնակցել մարզային վարպետաց դասերի և փորձառությունների։ Այսօր Սյունիքի մարզի տաղավար...