Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզում ուժեղացվել են հասարակական կարգի պահպանման և բնակչության անվտանգությանն ուղղված աշխատանքները 25.04.2018
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, ուժային կառույցների և իրավապահ համակարգի պատասխանատուների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում այս օրերին տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Նշվել է, որ իրավապահ մարմինների կողմից մարզում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է: Վահե Հակոբյանը կարևորել է հասարակական կարգի պահպանման և բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների պատշաճ...

Վահե Հակոբյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2018
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին: Բաղաբուրջի հուշահամալիրում Սյունիքի մարզպետը հարգանքի տուրք մատուցեց նաև Արցախյան, Քառօրյա և Հայրենական մեծ պատերազմների սյունեցի հերոսների հիշատակին: Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Բաղաբուրջի հուշահամալիր էին...

Հայտնի են <<Ընթերցանության մրցույթ-2018>>-ի մարզային փուլի հաղթողները 18.04.2018
Ապրիլի 17-ին Կապանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց <<Ընթերցանության մրցույթ-2018>>-ի մարզային փուլը, որին մասնակցել են մարզի 38 հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի 74 աշակերտ: Մրցույթն անցկացվեց երկու փուլով: Նախապես կազմված ժյուրիի անդամների ներկայությամբ աշակերտները իրենց ընտրած գրքից կարդացել են հատված (առնվազն 10 տող), որից հետո ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած աշակերտները 2-րդ փուլի ընթացքում ընթերցեցին նույն ծավալի հատված, բայց այս անգամ ժյուրիի...

Կիրառվելու է հաշմանդամության սահմանման նոր մոդել 17.04.2018
Այսօր մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացրել է խորհրդակցություն մարզի առողջապահական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտին առնչվող հարցեր, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալ Նունե Շահվերդյանը: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի տեղակալը նախ...

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով Սյունիքում էր 17.04.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի նպատակն էր մարզի ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ խնդիրները և ներկայացնել նախարարության նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Այցի սկզբում Իգնատի Առաքելյանը մասնակցել է Սյունիքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին մարզպետ Վահե Հակոբյանը, նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Գյուղատնտեսության...

Վահե Հակոբյանը մասնակցել է համապետական ծառատունկին (տեսանյութ) 16.04.2018
ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կողմից կազմակերպված համապետական ծառատունկի շրջանակներում Վահե Հակոբյանն արծաթափայլ եղևնի է տնկել Կապանի համայնքապետարանի հարակից այգում: Ծառատունկին մասնակցել են նաև աշխատանքային այցով Սյունիք ժամանած ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, մարզային ու համայնքային իշխանությունների, արդյունաբերական գործարանների ներկայացուցիչներ և այլք: Կապան քաղաքում տնկվեց 20 արծաթափայլ և կանաչ եղևնի: Այն քաղաքին է...