Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ 06.09.2018
Կարեն Համբարձումյանը շնորհավորեց մարզի փրկարարներին մասնագիտական տոնի առիթով՝ նշելով, որ նրանք կարեւոր դերակատարում ունեն մարզի բնականոն ընթացքի ապահովման գործում: Նա հավելեց, որ Սյունիքում կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ՝ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 04.09.2018
Սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում, «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում, տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: Նպատակը սեպտեմբերի 8-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում մարզոմ կազմակերպվող աշխատանքների քննարկումն էր, նախապատրաստական միջոցառումներին ու խոչընդոտներին ծանոթանալը: Մասնակցում էին մարզի բոլոր համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ 04.09.2018
Սեպտեմբերի 4-ին Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ: Ընդունելության էր ներկայացել 54 քաղաքացի: Նրանց հիմնական մասը կա՛մ դրամական աջակցություն, կա՛մ աշխատանք էր խնդրում: Բավարվել է 28 հոգու՝ դրամական օգնություն ստանալու դիմումը, 2 հոգու աշխատանքի տեղավորման հարցը: Ընդունելության եկած եւս 24 հոգու ներկայացրած խնդիրը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, ...

ԴԵՌԵՎՍ ԱՆՈՐՈՇ Է «ՍՅՈՒՆԻՔ ՖՈՒԴԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐԸ 03.09.2018
Սեպտեմբերի 3-ին իրենց վրդովմունքն արտահայտելու համար Սյունիքի մարզպետարան էին եկել Կապանում գործող «Սյունիք ֆուդ» ընկերության մի խումբ աշխատակիցներ. վերջիններիս հանդիպեց Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը: Պահածոների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության աշխատակիցները պահանջում են իրենց վերջին 2 ամսվա աշխատավարձը, որը չեն ստացել: Նրանք (ներկայումս չեն աշխատում) նաեւ հետեւյալ հարցերի հստակ պատասխանն էին ուզում լսել՝ աշխատելո՞ւ է, արդյոք, «Սյունիք ֆուդը», թե՝...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 02.09.2018
Սիրելի՛ հայրենակիցներ Հպարտորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ, որը նշվում է այսօր. անկախություն, որն ազատ արցախցիները հռչակեցին 27 տարի առաջ, տոն, որը համայն հայության միասնականության եւ հաղթական ոգու ապացույցն է ու խորհրդանիշը: Այն ամրագրվեց նաեւ արցախահայության հանրաքվեով, իսկ հետագա դժվարին ժամանակահատվածում նվաճվեց համազգային հերոսական պայքարով: Անվտանգ, ինքնիշխան Արցախ ունենալու իրավունքը ձեռք բերվեց բազում սյունեցիների...

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԻՐԵՆՑ ԴՌՆԵՐՆ ԵՆ ԲԱՑԵԼ ՄԱՐԶԻ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԸ. ՍԿՍՎԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ 01.09.2018
Գիտելիքի եւ դպրության օրը Սյունիքի բոլոր 8 համայնքներ են այցելել մարզպետարանի աշխատակիցները` հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին փոխանցելով Կարեն Համբարձումյանի շնորհավորական ուղերձը:


