Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 26.08.2016

 Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ: Խորհրդակցությանը...

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՆԱՆՑ  ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ  ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ   ՍԵՄԻՆԱՐ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԿԱՆԱՆՑ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ 25.08.2016

 Օգոստոսի 26-ին Կապանում անցկացվեց կանանց հմտությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքների բարձրացմանն ուղղված դասընթաց մարզի քաղաքներում և գյուղերում բնակվող տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող կամ ուղղակի գործունյա կանանց համար: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱԿ-ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 24.08.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աջեմյանին և Արտակ Ոսկանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ 23.08.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օգոստոսի 22-ին աշխատանքային այց է կատարել Սիսիանի տարածաշրջան: Մարզպետը նախ այցելել է Ույծ համայնք, ուր ներկա է գտնվել համայնքի հիմնանորոգված նախակրթարանի վերաբացմանը: Նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին այս տարվա մայիսին և իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզպետի, գյուղապետարանի և բարերարների աջակցությամբ: Սուրիկ Խաչատրյանը շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու պայմաններին, որից հետո ներկա է գտնվել...

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ  ԸՆԴՈՒՆԵՑ  ԵԱՀԿ  ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ 23.08.2016

 ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Սյունիքում գտնվող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական բաժնի պատասխանատու Մաթեաս Լիխտենբերգերին: Հանդիպմանը ներկա էին նաև Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատուները: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերը, նշելով, որ համագործակցության արդյունքում մարզում շատ խնդիրներ են լուծվել: Վ.Դավթյանն...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 22.08.2016

 ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում: Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ :

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36