Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ 22.10.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 20-ին աշխատանքային ճանաչողական այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Այցի ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանին ուղեկցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել Սիսիանի տարածաշրջանի մարզպետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ, քննարկել դպրոցներում առկա խնդիրների հետ կապված մի շարք...
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>> ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր,...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՌՆԱԿՈԹԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ 21.10.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 20-ին Սիսիանի տարածաշրջանում մասնակցել է Բռնակոթի օրվան նվիրված միջոցառումներին: Մարզի ղեկավարը մարզային և համայնքային իշխանությունների հետ ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտում նահատակված բռնակոթցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, որից հետո մասնակցել է համայնքային մշակույթի տանը տեղի ունեցած տոնական միջոցառմանը: Օրվա առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է բռնակոթցիներին, բարեմաղթանքի խոսքեր հղել:...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԽՆՁՈՐԵՍԿ ԵՎ ՏԵՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ 20.10.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի և աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց է կատարել Գորիս և Տեղ բազմաբնակավայր համայնքների Խնձորեսկ և Տեղ բնակավայրեր: Այցն ուներ նաև ճանաչողական բնույթ: Մարզի ղեկավարը նշված գյուղերում զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգությունները: Մարզպետին ներկայացվել են համայնքային ծրագրերի ընթացքը, բարձրացվել են առկա մի շարք խնդիրներ: Մարզպետ...
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ 20.10.2016
ՀՀ կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի և ՀՀ Սյունիքի մարզպետի N 87-Ա որոշման համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում կառավարման կետերի աշխատանքային խմբերի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացվել է առանձնացված շտաբային ուսումնական մարզումներ՝ <<Կառավարման պահեստային կետերի ստեղծման և դրանց նախապատրաստման կարգի դրույթները>> թեմայով: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ 18.10.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է <<Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ի սաներին ու մարզիչներին: Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևի ներկայացուցիչներին վերջերս Գյումրիում անցկացված <<Բարեկամություն 2016>> 9-րդ միջազգային մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ առաջիկա մրցաշարերում: Մարզպետ Վահե Հակոբյանը...