Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՈՒՆԻՍԻ 1 01.06.2024
Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում անցած մայիս ամսում ծնվել է 85 երեխա՝ 44 տղա, 41 աղջիկ։ Նշենք, որ 2024 թվականի առաջին 5 ամիսներին մարզում ծնվել է 423 երեխա։

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 10-ԱՄՅԱԿԸ 31.05.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 31-ին մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 10-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին․ դրանք մեկնարկել են Սյունիքից, ու այդ կապակցությամբ մարզ էր այցելել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ Առավոտյան միջոցառումներն սկսվել են N զորամասից, որտեղ Արգիշտի Քյարամյանը, Ռոբերտ Ղուկասյանը, ՀՀ ԶՈՒ հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 28.05.2024
Հարգելի՛ հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակի կապակցությամբ։ Հանրապետության տոնը սեփական պետութուն ունենալու մեր իրավունքի վերահաստատման խորհրդանիշն է․ այն մեր ազգային միասնության և անկախության արժեքի հանդեպ հավատարմության, հայ ժողովրդի ոգու և բացառիկ ուժի ցուցադրման, անընկճելիության խորհրդանիշն է: Առաջին Հանրապետությունը նվաճեցինք 1918-ին՝ Մայիսյան հերոսամարտերի՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի...

ՍՅՈՒՆԻՔԸ՝ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ 25.05.2024
Սյունիքը ներկայացված է Երևանում ընթացող «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսում։ Մայիսի 25-26-ը այն հնարավորություն է տալիս բացահայտել Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը՝ ծանոթանալով յուրաքանչյուր մարզի կողմից առաջարկվող զբոսաշրջային թաքնված վայրերին, հարուստ մշակութային ժառանգությանը, պատմական հուշարձաններին, բնության անզուգական գեղեցկությանը, համեղ խոհանոցին, մասնակցել մարզային վարպետաց դասերի և փորձառությունների։ Այսօր Սյունիքի մարզի տաղավար...

ՄՐՑՈՒՅԹ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ 25.05.2024
Օրերս Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ առաջին ամենամյա «ՄաթԲոյ» աշակերտական մրցույթը, որին ներկա էր նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը։ Մաթեմատիկական այս մրցույթը կազմակերպվել էր Կապանի մաթեմատիկայի խմբակի կողմից և իր տեսակով աննախադեպ էր Սյունիքի մարզի համար: Օրվա սկզբում աշակերտների 4 թիմերին հանձնարարվեց տրված ժամանակահատվածում լուծել բարդացված՝ օլիմպիական մակարդակի մաթեմատիկական խնդիրները, որից հետո թիմերը հերթով պետք է ներկայացնեին...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ 24.05.2024
Սիրելի՛ շրջանավարտներ Շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության շրջանի ավարտի և անմոռանալի տոնի՝ Վերջին դասի կապակցությամբ: Այս տարիների ընթացքում ձեր կողքին էին ուսուցիչները․ նրանք մեծահոգաբար ձեզ են նվիրել իրենց փորձը, անհանգստացել ձեզ համար, ուրախացել ձեր հաղթանակներով և յուրաքանչյուրիդ դաստիարակել այնպես, որ մեր երկրի արժանավոր քաղաքացին դառնաք։ Երբե՛ք մի մոռացեք նրանց, ովքեր իրենց ուժն ու հոգին են ներդրել այս ամենի համար։ Շնորհակալություն, հարգելի՛...