Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԻՐԵՆՑ ԴՌՆԵՐՆ ԵՆ ԲԱՑԵԼ ՄԱՐԶԻ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԸ. ՍԿՍՎԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ 01.09.2018
Գիտելիքի եւ դպրության օրը Սյունիքի բոլոր 8 համայնքներ են այցելել մարզպետարանի աշխատակիցները` հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին փոխանցելով Կարեն Համբարձումյանի շնորհավորական ուղերձը:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 31.08.2018
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ եւ ծնողներ Սրտանց շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի եւ դպրության տոնի առիթով: Լուսավոր այս օրը շատերիս երջանիկ հիշողություններ, շատերիս ջերմ սպասումներ է բերում, եւ թանկ է յուրաքանչյուրի համար՝ ով սովորել է, սովորեցնում է եւ սովորում է: Սիրելի՛ աշակերտներ եւ ուսանողներ, ձեզ բազում նվաճումներ, նպատակասլացություն, անսպառ եռանդ, բարձր առաջադիմություն եմ ցանկանում, իսկ ձեզ՝...

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՅՑԵՐԸ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ 29.08.2018
Ըստ մարզի ղեկավարի՝ խոշորացված համայնքներից շատերը հավասարաչափ ուշադրություն չեն դարձնում բոլոր բնակավայրերին, այլ՝ հիմնականում կենտրոնին, եւ Գորայքն այս առումով տարբերվում է՝ հավասարաչափ աշխատանք տանելով 4 գյուղերում եւ բոլորի համար էլ սուբվենցիայի ծրագրեր է ներկայացրել ՀՀ կառավարություն, 4-ն էլ հաստատվել են. դրանցում համայնքը կունենա իր համաներդրումը:

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 26.08.2018
Ի վերջո, ըստ ՀՀ ԿԳ նախարարի, կատարվող բարեփոխումների եւ նախարարության աշխատանքի նոր ուղղվածության նպատակը մեկն է՝ դպրոցից պետք է դուրս գա ոչ թե անգիր անող, այլ վերլուծող երիտասարդ:

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 25.08.2018
Երկօրյա այցով Սյունիքի մարզում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այսօր նա Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում: Նախարարը նախ եղավ Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց է եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռեւս ջեռուցման խնդիր կա, քանի որ բնական գազից չեն կարող օգտվել, իսկ դիզվառելիքով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցումը կենտրոնի համար շատ ծախսատար է: Նախարարը այլընտրանքային...
Մարզի ղեկավարը նախ հետաքրքրվեց, թե ինչ փուլում են «Գորիսը՝ 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի միջոցառումները, եւ դրա շրջանակներում առաջիկայում ինչ է նախատեսվում: Կ.Համբարձումյանը նաեւ հիշեցրեց մարզպետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրի բնականոն ընթացքին: Կողմերը քննարկեցին մարզում մշակութային ոլորտին առնչվող հիմնախնդիրներ ու բնագավառի զարգացմանը միտված գաղափարներ:


