Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կաթ արտադրողների միության հայտարարությունը 14.05.2018
Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Մայիսի 11-ին խնդրի լուծման նպատակով վերամշակողների և գյուղտնտեսությունների ներկայացուցիչները հավաքվել էին գյուղնախարարի մոտ։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ այսօր, մայիսի 13-ին, հաշվի չառնելով հանգստյան օրվա հանգամանքը, վերոնշյալ կազմին ընդունեց ՀՀ Կառավարության փոխվարչապետը։ Ելնելով ներկա...

Վահե Հակոբյանը ներկա է գտնվել <<Ջերմիկ անկյուն Առինջ>> խմբային տան բացմանը 11.05.2018
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Առինջ գյուղում ներկա է գտնվել <<Ջերմիկ անկյուն Առինջ>> խմբային երկրորդ տան հանդիսավոր բացմանը, որի առաջին բնակիչները Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի ութ սաներն են: Ըստ օրենքի Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին կից գործող հանրակացարանում բնակվող 25 տարին լրացած 15 բնակիչները կրթահամալիրում մնալու իրավունք չունեն, սակայն արդեն 10 տարի է ինչ բնակվում են կրթահամալիրում՝ մշտական բնակության վայր չունենալու պատճառով:...

Մարզպետ Վահե Հակոբյանն Արցախում մասնակցել է Եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին 10.05.2018
Մայիսի 8-9-ը ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Արցախում մարզի ղեկավարը մասնակցել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Տոնական...

Տեղի ունեցավ Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլը (տեսանյութ) 07.05.2018
Մայիսի 4-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր: Գորիսում ՀՀ Սյունիքի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը մասնակցել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հանդիսավոր բացմանը: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Վահե Հակոբյանն ողջունել է եզրափակիչ փուլի մասնակիցներին, շախմատիստներին մաղթել հաջողություններ և համոզմունք հայտնել, որ...
Հաշվետվություն 07.05.2018
Մոնիտորինգի հիմնական ցուցանիշներ ՀՀ Սյունիքի մարզի 2018 թ. առաջին եռամսյակի
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2018 թվականի ապրիլ ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն 1. Ընտանեկան նպաստ է ստացել 2272 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ է ստացել 1040 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 172 ընտանիքի, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 6 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն չի տրվել, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնություն չի տրվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 91 քաղաքացու, 8....


