Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2023
Հարգելի՛ ՏԻՄ աշխատակիցներ, գործընկերներ Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առիթով, որը Հայաստանում նշվում է այսօր՝ նոյեմբերի 10-ին. շնորհավորում եմ նաև ՏԻՄ ոլորտի հետ համագործակցող ու աշխատանքը համակարգող պետական կառույցների աշխատակիցներին։ Քսանյոթ տարի առաջ ձևավորված ՏԻՄ համակարգն այսօր մեր քաղաքացուն ամենամոտ կանգնած կառավարման օղակն է ․ համայնքում տիրող իրավիճակը և մարդկանց վերաբերմունքը պետականությանը, հայրենիքին, մեծապես կախված են ձեր...
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՈՒ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԸ 07.11.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուին։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի ՀԾ-ին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և նրանց կարիքները հոգալու գործընթացում ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ դժվարությունները հաջողվեց հաղթահարել նաև գործընկեր կազմակերպությունների հետ միասնական աշխատանքի շնորհիվ։...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ 01.11.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների և մարզի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում իրականացվող տարբեր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը, առաջացած խնդիրները, ընդհանուր իրավիճակը։ Ուժային կառույցների ներկայացուցիչները...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին 28.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵՆ նախարարի, Սյունիքի մարզպետի և Կապան համայնքի ղեկավարի հետ ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Նախադպրոցական հաստատության սաների թիվը 99 է, նորոգման արդյունքում նախատեսվում է շուրջ 140 սանի հաճախում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից: Երկհարկանի շենքը կառուցվել է 1980-ական թվականներին: Ծրագրով իրականացվել են շենքի վերանորոգման` ջրամեկուսացման, դռների ու պատուհանների փոխարինման, ներքին հարդարման, տանիքի վերանորոգման, մանկական խաղասարքերի տեղադրման ու տարածքի ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ։
Աճանան բնակավայրում կայացավ «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը 24.10.2023
Հոկտեմբերի 24-ին Կապան համայնքի Աճանան բնակավայրում կայացավ «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը: Այն հիմնվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: