Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2023

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ Շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Գիտելիքի և դպրության օրն առանձնահատուկ և կարևոր տոն է, որին հայ ընտանիքները պատրաստվում են յուրահատուկ ջերմությամբ։ Նոր ուսումնական տարին, սիրելի ուսուցիչներին և դպրոցական ընկերներին հանդիպելու սպասումների հետ մեկտեղ, նաև նոր հնարավորություններ է բերում անձնական աճի ու նվաճումների, կրթական հաջողությունների, մասնագիտական ​​հմտությունների զարգացման համար։...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ 31.08.2023

  Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության տնօրեն բժիշկ Ֆրանկինգ Ֆրիաս Դիազին ու կազմակերպության այլ ներկայացուցիչների։ «Բժիշկներ առանց սահմանների»-ն աշխարհի խոշորագույն բժշկական մարդասիրական կազմակերպություններից մեկն է, և հյուրերի հետ քննարկվել են առողջապահական համակարգում Սյունիքի կարիքներն ու առաջնահերթությունները՝ երկուստեք...

ԳՈՐԻՍՈՒՄ ԷՐ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

ԳՈՐԻՍՈՒՄ ԷՐ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 30.08.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։...

ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ

ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ՝ ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ 29.08.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում մասնակցել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ու Գորիսի համայնքապետարանի համագործակցությամբ կառուցված՝ մարզում առաջին հատիկաընդեղենի վերամշակման կենտրոնի բացմանը։ Այն իրականություն է դարձել ՀՀ կառավարության, Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների «Միասնական հիմնադրամի» և Չինաստանի կառավարության օժանդակությամբ։ Ռոբերտ Ղուկասյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն...

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐՈԳ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ՝ ԳՈՐԻՍՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐՈԳ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ՝ ԳՈՐԻՍՈՒՄ 29.08.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ քաղաքում ավարտված շինարարական ծրագրերով նորոգված մի շարք տարածքների բացում է կատարել։ ———————————————————————— Կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում է իրականացվել Գորիսի Ավանգարդ 5-րդ (Ծտի բներ) թաղամասում։ Ծրագրի...

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՖԵՍՏԻՎԱՌ» ՓԱՌԱՏՈՆԸ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՖԵՍՏԻՎԱՌ» ՓԱՌԱՏՈՆԸ 26.08.2023

  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Սիսիանում մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Առաջին ալիքի կազմակերպած «ՖԵՍՏԻՎԱՌ» փառատոնին։ Նա շրջել է փառատոնի շրջանակներում քաղաքում կազմակերպված տոնավաճառում ներկայացված տաղավարներով ու ծանոթացել դրանցում ցուցադրվող տեղական արտադրանքին, ներկա եղել համերգային ծրագրերին։ Սիսիան էին ժամանել ու միջոցառումներին մասնակցեցին նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 17:27:01