Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Սյունիքի մարզի չորս ՍԱՏԳ-ներում 2016 թվականի հոկտեմբեր ամսին կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն. 1. Ընտանեկան նպաստ են ստացել 2492 ընտանիք, 2.Սոցիալական նպաստ են ստացել 1093 ընտանիք, 3.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 190 ընտանիքների, 4. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 9 երեխա, 5.Երեխայի առաջին դասարան հաճախելու միանվագ օգնություն 142, 6. Ընտանիքի անդամի մահվան դեպքում օգնություն չի վճարվել, 7. Ավանդի փոխհատուցում է վճարվել 18 քաղաքացիների, 8....

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ 28.10.2016
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանի մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ: Հանդիպման նպատակը մարզի առողջապահության ոլորտին առնչվող խնդիրների քննարկումն էր: Մասնավորապես, քննարկվել են մարզի բուժհաստատությունների համապատասխան մասնագետների համալրման, առաջարկվող բժշկական...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է անվանի մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանի (Էջանանցի) դուստր Ծովինար Գրիգորյանին և մտերիմ ընկերներ Կամո Արզումանյանին և Լևոն Մարգարյանին: Հանդիպմանը, որին ներկա էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, մարզպետ Վահե Հակոբյանին ներկայացվեց Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան 70 ամյակին նվիրված հիշատակի երեկո անցկացնելու նախաձեռնության մասին: Մարզպետ Վահե...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ 22.10.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 20-ին աշխատանքային ճանաչողական այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Այցի ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանին ուղեկցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել Սիսիանի տարածաշրջանի մարզպետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ, քննարկել դպրոցներում առկա խնդիրների հետ կապված մի շարք...

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի <<Երևան Էքսպո>> ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը, որի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, գնահատել սեփական արտադրանքի մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, հաստատել գործարար կապեր,...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՌՆԱԿՈԹԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ 21.10.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հոկտեմբերի 20-ին Սիսիանի տարածաշրջանում մասնակցել է Բռնակոթի օրվան նվիրված միջոցառումներին: Մարզի ղեկավարը մարզային և համայնքային իշխանությունների հետ ծաղիկներ է խոնարհել Արցախյան ազատամարտում նահատակված բռնակոթցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, որից հետո մասնակցել է համայնքային մշակույթի տանը տեղի ունեցած տոնական միջոցառմանը: Օրվա առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհավորել է բռնակոթցիներին, բարեմաղթանքի խոսքեր հղել:...