Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ 11.11.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Ջերմուկում այսօր մեկնարկել է Գյուղական համայնքների հինգերորդ ամենամյա համաժողովը: Ֆորումի նպատակը գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր մարմինների մասնակցությամբ տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների խնդիրների քննարկումն է, փորձի փոխանակումը, իրականացվող ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 10-ին նշվում է նաև Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է <<Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն>> ծրագիրն իրականացնող Սյունիքի միջնակարգ դպրոցի դպրոցականներին: Ծրագրի պատասխանատուները մանրամասն ներկայացրին ծրագրի նպատակն ու հետագա անելիքները, նաև մարզպետի ուշադրությանն արժանացրին իրենց կողմից ստեղծված <<Գրենական գորգ>> աշակերտական գործարար ընկերության պատրաստի արտադրանքը: Մարզպետը ողջունեց նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու ծրագրի...
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 10.11.2015
Հարգելի գործընկերներ Սրտանց շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և տեղական ինքնակառավարման համակարգի մյուս ներկայացուցիչներին տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ: Որպես տեղական ինքնակառավարման համակարգին մոտ կանգնած և նրա հոգսերով ու խնդիրներով ապրող պաշտոնյա, կարող եմ փաստել, որ այս 19 տարիների ընթացքում Հայաստանում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգն ընդգծված դերակատարություն ունի մեր նորանկախ պետականության...
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ընդունել է <<Ազգային ժողովի գավաթի խաղերի>> և <<Ախալցխայի պատանիների միջազգային բաց առաջնության>> հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականներին: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարևորել է նման միջոցառումները երեխաների, դպրոցականների և ընդհանրապես մատաղ սերնդի համար և շնորհակալություն հայտնել սյունեցու պատիվը բարձր պահելու համար: Մարզի ղեկավարը շնորհավորել է աշակերտներին, նրանց մարզիչներին ու ուսուցիչներին և մաղթել նորանոր...
ՍՅՈՒՆԵՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ <<ԱԺ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԵՐԻ>> ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ԳԱՎԱԹՈՎ 10.11.2015
Հոկտեմբերի 5-6-ին Վանաձորում տեղի ունեցավ <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության մրցումների 4-րդ՝ եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին մարզային փուլերում լավագույն արդյունքներ ցուցաբերած 4-6-րդ դասարանների աշակերտները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը: Եզրափակիչ փուլին այս տարի Սյունիքից մասնակցել են Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 6-րդ, ինչպես նաև Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի 4-րդ և թիվ 13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանների աշակերտները`...
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 07.11.2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նախարարին ուղեկցում էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, <<Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի>> տնօրեն Գագիկ Խաչատրյանը, <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը: Այցի սկզբում նախարարն այցելել է Տոլորս համայնք, զրուցել համայնքապետի և բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Գյուղացիները նախարարի հետ զրույցում հատկապես կարևորել են...