Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշնանացանը կկատարվի ըստ մշակված պլանի 25.08.2011
Աշնանացանը ժամանակին ու որակով կատարելու համար գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին այս տարի ևս կտարամադրվի հացահատիկի սուպեր էլիտար սերմացու: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տեղեկատվության համաձայն` նախատեսված է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվելիք հացահատիկի սերմացուից 20-25 տոննան տրամադրել մարզում ցանքս կատարելու համար:
Սյունիքում ցորենի բերքը գոհացուցիչ է 24.08.2011
Սյունիքում իրականացված 10 հազ. 127 հա ցորենի ցանքսից արդեն հնձվել է 7 հազ. հա-ը: Գորիսի ու Կապանի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտվել է, իսկ Սիսիանի բարձրադիր գոտիներում այն դեռևս շարունակվում է:
ՏԻՄ ընտրություններ Արևիս համայնքում 21.08.2011
Օգոստոսի 21-ին Սիսիանի տարածաշրջանի Արևիս համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ: Նախնական տվյալներով' Արևիսում վերընտրվել է գործող գյուղապետը:
Քաղաքաշինական ստուգումներ` Սյունիքում 19.08.2011
ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կողմից Սյունիքում անցկացվել են ամենամյա պլանային ստուգումներ: Հիմնականում ստուգվում են կառուցապատման նպատակով հողհատկացումների համապատասխանությունը քաղաքաշինության ծրագրային փաստաթղթերին, ճարտարապետահատակագծային առաջադրանքների առկայությունը, դրանց համապատասխանությունը կառավարության որոշման պահանջներին, ստուգվում են շենքերի և շինությունների նախագծման, մշակման փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը, շինարարություն իրականացնելու մասին հասարակական իրազեկվածությունը, շինարարության քանդման թույլտվությունների, ինքնակամ շինությունների առկայությունները...
Քաջարանում մեկնարկեց ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը 18.08.2011
Քաջարանում այսօր մեկնարկեց ՀՀ շախմատի առաջին խմբի 72-րդ մրցաշարը, որը կտևի մինչև օգոստոսի 31-ը: Երեկ քաղաքի մշակույթի կենտրոնում, որտեղ պետք է անցկացվեն խաղերը, տեղի ունեցավ մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը:
720 մլն դրամ` Սյունիքում ծրագրերի իրականացման համար 17.08.2011
Պետբյուջեի պահուստային ֆոնդից Սյունիքին տրամադրված 720 մլն դրամով մարզում ծրագրված է իրականացնել 12 ծրագիր, որից 4-ական Կապանի և Գորիսի, 2-ական' Մեղրիի և Սիսիանի տարածաշրջաններում: