Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.02.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը մարզպետարանի նիստերի դահլիճում համայնքների ու մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային հերթական խորհրդակցություն: Հանդիպմանը օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, նախակրթարանների սանիտարահիգենիկ նորմերի ապահովման, բժշկական սպասարկման որակի բարելավման, հանրակրթական ոլորտի, համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2017-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21.02.2017
Մարզկենտրոնում կայացավ ՀՀ Սյունիքի մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարության ուժեղ և թույլ կողմերի, հնարավորությունների և սպառնալիքների, ռազմավարական նպատակների և գերակայությունների ընդլայնված քննարկում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարողների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և այլոց մասնակցությամբ: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն ողջույնի իր խոսքում նշել է, որ փաստաթուղթն...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՅՈՒՆԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ (տեսանյութ) 20.02.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ծաղկաձորում հանդիպել է սյունեցի 152 երիտասարդների հետ, ովքեր ցանկություն են հայտնել համալրելու Հայաստանի Հանրապետական կուսակցության շարքերը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Վահե Հակոբյանն ողջունեց երիտասարդների՝ կուսակցությանն անդամագրելու քայլը, նշելով, որ վերջիններս նոր շունչ են տալու կուսակցության թե մոտեցումների և թե այն խնդիրների լուծմանը, որոնք այսօր դրված...

ՀԵԾԱՆԻՎՆԵՐ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՝ ԿԱՊԱՆԻ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ (տեսանյութ) 17.02.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի նախաձեռնությամբ <<Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն>> ՊՈԱԿ-ի սաները ստացան հեծանիվներ, իսկ հաստատությունը՝ համակարգիչներ, որոնք ձեռք են բերվել <<Սյունիքի մարզի զարգացման և ներդրման>> հիմնադրամի միջոցներով։ Մարզի ղեկավարը հաստատություն կատարած այցի ժամանակ նվերներն անձամբ հանձնեց երեխաներին: Վահե Հակոբյանը զրուցել է սաների հետ, ծանոթացել նրանց խնամքի և կենցաղային պայմաններին, հետաքրքրվել...

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 16.02.2017
Հաշվի առնելով լրատվամիջոցների բազմաթիվ հարցումները և կարևորելով հասարակության անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հարկ ենք համարում տալ որոշակի պարզաբանումներ <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի նախկին տնօրենի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետի դեմ ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։ www.hayeli.am կայքը, (այսուհետ՝ Կայք) անդրադառնալով <<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետի դեմ վարչական դատարան ներկայացված հայցին,...

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳՈՐԻՍԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԲԱՑՄԱՆԸ 16.02.2017
ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Գորիսում մասնակցել է ըմբշամարտի հիմնանորոգված մազադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, զինվորականներ, մարզիկներ, հյուրեր: Վահե Հակոբյանն իր խոսքում կարևորել է ֆիզիկական դաստիարակության դերն ու նշանակությունը, շնորհավորել մարզիչներին ու մարզիկներին՝ նորոգված մարզադահլիճ ունենալու կապակցությամբ և հույս հայտնել, որ այսուհետ մարզադպրոցի սաները կկրկնապատկեն իրենց մարզական...


