Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օգոստոսի 26-ին Կապանում անցկացվեց կանանց հմտությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքների բարձրացմանն ուղղված դասընթաց մարզի քաղաքներում և գյուղերում բնակվող տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող կամ ուղղակի գործունյա կանանց համար: Մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների...
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի արտակարգ պատրաստվածության և արձագանքման սպաներ Յիեն Աջեմյանին և Արտակ Ոսկանյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը, Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ...

ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԷՐ 23.08.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օգոստոսի 22-ին աշխատանքային այց է կատարել Սիսիանի տարածաշրջան: Մարզպետը նախ այցելել է Ույծ համայնք, ուր ներկա է գտնվել համայնքի հիմնանորոգված նախակրթարանի վերաբացմանը: Նախակրթարանի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին այս տարվա մայիսին և իրականացվել է ՀՀ Սյունիքի մարզպետի, գյուղապետարանի և բարերարների աջակցությամբ: Սուրիկ Խաչատրյանը շրջել է նախակրթարանում, ծանոթացել կատարված աշխատանքներին ու պայմաններին, որից հետո ներկա է գտնվել...

ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ 23.08.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Սյունիքում գտնվող ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական բաժնի պատասխանատու Մաթեաս Լիխտենբերգերին: Հանդիպմանը ներկա էին նաև Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատուները: ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացված ծրագրերը, նշելով, որ համագործակցության արդյունքում մարզում շատ խնդիրներ են լուծվել: Վ.Դավթյանն...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 22.08.2016
ՀՀ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11-ին Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում: Օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ :

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ 19.08.2016
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանի մոտ այսօր անցկացված աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության կողմից 2016 թվականի հուլիսի 11-15-ը ՀՀ Սյունիքի մարզպետարանում անցկացված տեսչական ստուգումների արդյունքներին ու արձանագրված թերություններին առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր...


