Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՈՎՀԱՆ ՈՐՈՏՆԵՑՈՒ 700-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԱՐԱԳԻՆ 30.01.2015
Հունվարի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է միջնադարի հայ խոշորագույն փիլիսոփա, ուսուցչապետ, աստվածաբան, եկեղեցական և քաղաքական գործիչ Հովհան Որոտնեցու 700-ամյակին նվիրված պատարագին: Պատարագն անց էր կացնում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը: Ներկա էին Սյունիքի համայնքների ղեկավարներ, ուսուցիչներ, լրագրողներ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ:
ՈՒՇԱԳՐԱՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 30.01.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը անձնական նախաձեռնությամբ օժանդակություն է տրամադրում Սյունիքի մարզի այն ընտանիքներին, որտեղ մեկ ծննդալուծման ժամանակ մեկից ավելի երեխաներ են ծնվել:
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՑԻ ԳՆԻ ՇՈՒՐՋ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ 30.01.2015
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդակցություններ Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան քաղաքային համայնքների հացարտադրողների հետ: Քննարկվել է հացի գնի 40 դրամով էժանացնելու հարցը:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ 29.01.2015
Հունվարի 28-ին մարզկենտրոն Կապանում անցկացվեցին տոնական միջոցառումներ` նվիրված Հայոց բանակի օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ.Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, բազմաթիվ քաղաքացիներ:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2015
Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այն տոն է, որ նշում ենք ազգովի: Հայոց ազգային բանակը պատվով է կատարում հայրենի սահմանների պաշտպանի իր առաքելությունը` խաղաղության պահպանման կռվան հանդիսանալով ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 26.01.2015
Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի փրկարար ծառայության տարեկան հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ներկա էին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Ա. Բախշյանը և ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ Ն. Գրիգորյանը, Սյունիքի ՄՓՖ պետ, փրկարար ծառայության գնդապետ Ա. Հարությունյանը, > ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կ. Բադալյանը, > ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ա.Պետրոսյանը, ՀՀ ՏԿԱԻՆ Սյունիքի մարզում տեղակայված ստորաբաժանումների մարզային համակարգողներ, մարզի համայնքների ղեկավարներ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ: