Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 28.05.2016
Այսօր՝ Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Թադևոսյանը, ՀՅԴ Կապանի <<Արամ Մանուկյան>> կոմիտեության անդամներ ու բազմաթիվ քաղաքացիներ ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն և իրենց հարգանքի տուրքը մատուցել: Հանրապետության տոնի առիթով...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 27.05.2016
Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Տոն, որը միավորում է մեր ողջ ժողովրդին և խորհրդանշում նրա ազատատենչ ոգին: Դարեր շարունակ պետականությունից զրկված հայ ժողովուրդն իրականացրեց իր դարավոր երազանքը՝ ստեղծեց անկախ ու ինքնիշխան պետականություն՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Նորանկախ հանրապետության ստեղծումն արդյունք էր 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի: Եվ չնայած իր գոյության կարճատևությանը, այն կարողացավ սերունդներին փոխանցել...

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ <<ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ 27.05.2016
Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճում կազմակերպված միջոցառմանը պարգևատրվեցին Գյումրիում անցկացված <<Վերածնունդ>> միջազգային ութերորդ մրցույթ-փառատոնի մասնակից սյունեցի երաժիշտ կատարողները:Այս տարի փառատոնին մարզը ներկայացնող ինը մասնակիցներից երեքն արժանացել են առաջին կարգի, վեցը` երրորդ կարգի դափնեկրի կոչումների: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, մարզպետի օգնական Վիկտորյա Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ՀՀ Սյունիքի...
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը մայիսի 18-20-ը Բեռլինում մասնակցել է ԵԱՀԿ Գերմանական նախագահության կողմից կազմակերվպած <<Առևտրի և ներդրումների զարգացմանն ուղղված փոխկապակցվածության ամրապնդում>> խորագրով գործարար համաժողովին: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Համաժողովի ընթացքում անդրադարձ եղավ տրանսպորտի, էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդմանն...

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ <<ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ>> ԱՌԻԹՈՎ 26.05.2016
Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի և վերջին դասի առիթով: Այս օրը օրացույցում չգրված, բայց տոն է բոլորի համար՝ հաճելի ու բարի հիշողություններով: Համոզված եմ, որ գեղեցիկ ավանդույթի վերածված տոնական այս օրը հիշարժան կդառնա ձեր ողջ կյանքի ընթացքում: Մտնելով հասուն կյանք, դուք մշտապես հիշելու եք դպրոցական անհոգ տարիները, իսկ ձեռք բերած բոլոր անփոխարինելի ու մնայուն արժեքները, գիտելիքներն ու ունակությունները, համոզված եմ, օգնելու են վստահորեն ոտք դնել...

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ 25.05.2016
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի մշակույթի կենտրոնում հանդիպել է 2015-2016թթ ուսումնական տարվա շրջանավարտների, ուսումնական հաստատությունների տնօրենների ու մանկավարժների հետ: Շնորհավորելով շրջանավարտներին վերջին դասի կապակցությամբ` մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կոչ արեց նրանց բարձր պահել հարազատ կրթօջախի պատիվը, սյունեցու անունն ու արժանապատվությունը : <<Սյունեցին միշտ լավ սովորող է եղել, բարձր դիրքեր զբաղեցրել բոլոր ասպարեզներում: Ուզում եմ` դուք լինեք...


